Գագիկ Համբարյան. «Շիրակի պետհամալսարանի ռեկտորը սպառնու՞մ է» ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Համբարյան. «Շիրակի պետհամալսարանի ռեկտորը սպառնու՞մ է»

Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկն հրապարակել է Շիրակի պետհամալսարանի ռեկտորի վերջին մամլո ասուլիսից մանրամասներ,ըստ որի` Սահակ Մինասյանն ասել է. «Այնուամենայնիվ գալու է մի պահ, երբ բոլորն էլ իրենց արարքների համար պատասխան են տալու, հատկապես իրեն անձնական վիրավորանքներ հասցնելու համար»: Այսինքն` ռեկտոր Մինասյանը տարրական սպառնում է: Հետաքրքիր է, ո՞ւմ է սպառնում ՇՊՀ-ի ռեկտորը: Ո՞վ է կոնկրետ, իր անունը տալով, անձնական վիրավորանքներ տվել: Սահակ Մինասյանը սովոր է վիրավորել իր շրջապատին ու չստանալ պատասխաններ:

Դա Գյումրիում շատերը գիտեն: Իսկ որոշ դեպքերում, երբ հայտնվում է անելանելի վիճակում,իր հակառակորդների հասցեին զրպարտություններ և անձնական վիրավորանքներ պարունակող նյութեր է պատվիրում ու չքմեղանում, որ դրանց պատվիրատուն և հեղինակն ինքը չէ: Սա Սահակ Մինասյանի հերթական պրիմիտիվ դրսևորումներից մեկն է: Այո՛,պատասխան տալու ժամանակը նաև գալու է պարոն ռեկտորի համար,ով բազմաթիվ բացատրություններ է տալու մեզ` իր զրպարտությունների և բանսարկությունների համար: Հավելեմ,որ նա ոչ մեկ մարդու մոտ է այդ ամենը բարձրաձայնել:

Ի դեպ, վերջերս նաև իմացա,որ Սահակ Մինասյանը ցանկանում է ինձ վերացնել: Այո, հենց այդպես…21-րդ դարում Հայաստանում, բուհի ռեկտորը, ով բանավիճել չգիտի և իրեն մտավորական է երևակայել, պարզվում է թաքնված մարդասպան է: Հետաքրքիր է, սրա թիկունքում կանգնած որոշ գործիչները տեղյակ են,որ իրենց հովանավորյալ «ինտելիգետ» Սահակ Մինասյանը գյումրվա «Սահակ բեն Լադենն է»: Բացի կրթական ոլորտի «Կոլումբոսից», ում նորամուծությունները տարրական հանցագործություններ էին բարձրագույն կրթության նկատմամբ, բացի նրանից, որ նաև «դավադրությունների տեսության» սիրահար է, հիմա էլ պարզվեց, որ ահաբեկիչ-մարդասպան է:

Հետաքրքիր է, Հայաստանում էլ ո՞ր բուհի ռեկտորը կարող է այսպիսի նախասիրություններ ունենալ: Ի դեպ, պարոն Մինասյանի ագրեսիվ ժրությունը պայմանավորված է նրանով ,որ վերջինս և իր շրջապատը հպարտորեն աջուձախ հայտարարում են, որ «Մինասյանն իր հարցերը լուծել է Լյովի հետ»: Չհասկացողների համար պարզաբանեմ,որ Լյովը՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն է, ում հետ «մտերիմ» հարաբերությունները չի հերքել նաև ՇՊՀ-ի ռեկտորը:

Հ.Գ. Ափսոս,որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը գրեթե վերացվել է, թե չէ պատկերացնում եմ, թե ինչ ռազմական օպերացիաներ կղեկավարեր գյումրվա բեն-Լադենը Սիրիայում,Իրաքում կամ Լիբիայում: Մնում է բավարարվել Գյումրիով և զբաղվել իմ վերացման օպերացիան կազմակերպելով կամ պատվիրելով: Սա հումոր չէ…Սա բավական լուրջ է:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

print
4,713

,