Գագիկ Համբարյան. «Ո՞ւր են գնում Շիրակի Պետհամալսարանի գումարները» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գագիկ Համբարյան. «Ո՞ւր են գնում Շիրակի Պետհամալսարանի գումարները»

Հոկտեմբերի 1-ին հանրապետության երկրորդ քաղաքը տոնում էր «Գյումրու օր»-ը… Տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ Պիոներ պալատի՝ Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությունը… Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի հարցմանն ի պատասխան, թե որքա՞ն է ծախսվել այդ կիսաքանդ շինությունը վերականգնելու համար, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը պատասխանել էր. «32 միլիոն դրամ…»:

Ակամայից հիշեցի Շիրակի Մայր ԲՈՒՀ-ում ակտիվ ընթացող շինարարությունը և այն գումարները,որոնք ծախսվում են այդ ամենի վրա… Օրինակ՝ ԲՈՒՀ-ի բուֆետի թեթև վերանորոգման համար համալսարանի բյուջեից ծախսվել է 25 միլիոն դրամ,իսկ դահլիճի վերանորոգման համար՝100 միլիոնից ավել դրամ …

Հետաքրքիր է ստացվում… Երկհարկանի քարուքանդ եղած շենքին նոր կյանք տալու համար Գյումրու քաղաքապետարանը ծախսում է ընդամենը 32 միլիոն դրամ, իսկ փոքրիկ բուֆետի վերանորոգման համար ծախսվում է 25 միլիոն դրամ…

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ…

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ

32 միլիոնանոց Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի շենքը

 

Շիրակի Պետհամալսարանի 25 միլիոնանոց բուֆետը

Շիրակի Պետհամալսարանի 118 միլիոնանոց դահլիճը
print
1,908

,