Այնքան սպասված հաղթանակ
ՍՊՈՐՏ

Այնքան սպասված հաղթանակ

30 տարի առաջ, հեռավոր 1987 թվականին լենինականցի բռնցքամարտիկ Մեխակ Ղազարյանը իտալական Թուրին քաղաքում դարձավ Եվրոպայի չեմպիոն: Փաստը ոգևորությամբ գնահատեցին խորհրդային մասնագետները, քանի որ այս մարզաձևում Եվրոպայի և աշխարհի չեմպիոնական տիտղոսների նվաճումը միշտ էլ բարդ է եղել: Ու այնքան բարդ, որ տարիներն անցնում էին, իսկ մենք արդեն սկսել էինք հաշտվել Գյումրու քաղաքապետարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանի անգերազանցելի նվաճման հետ:

Գյումրեցի Հովհաննես Բաչկովը Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏ

Գյումրեցի Հովհաննես Բաչկովը Եվրոպայի չեմպիոն

Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, 64կգ քաշային կարգում, գյումրեցի Հովհաննես Բաչկովը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում Հովհաննեսը մրցեց անգլիացի Լյուկ Մաքմորմեկի դեմ: Ճիշտ է, առաջին ռաունդում ավելի հաջողակ էր գործում անգլիացին, սակայն երկրորդ և երրորդ ռաունդներում Բաչկովը հիանալի մենամարտեց, արդյունքում՝ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթանակը շնորհվեց գյումրեցի բռնցքմարտիկին:

Ֆուտբոլիստի օրագրից. ՀՈՒՄՈՐ
ՍՊՈՐՏ

Ֆուտբոլիստի օրագրից. ՀՈՒՄՈՐ

Վերջապես ավարտվեց 6 ամիս տևած արձակուրդը: Հազիվ, այստեղից-այնտեղից ճարեցի մարզական հանդերձանք (շնորհակալությունս եմ հայտնում հարևանիս` բռնցքամարտիկ Արտյոմին` մարզահագուստ տրամադրելու համար) ու գնացի մարզադաշտ: Մարզիչս զարմացած էր. մյուսների համեմատ քաշս այնքան էլ շատ չէր ավելացել` ընդամենը 25 կիլոգրամով:

«Ցանկություն չունեմ խաղալ մի տեղ, որտեղ ուրիշների անհաջողություններն իմ վրա են գցելու»
ՍՊՈՐՏ

«Ցանկություն չունեմ խաղալ մի տեղ, որտեղ ուրիշների անհաջողություններն իմ վրա են գցելու»

«Ես հիմա ընդհանրապես չեմ կարոտել հավաքականը, մենակ նրան եմ կարոտել, որ իմ ժողովրդին ուրախացնեմ ու էդ ես կարամ անեմ իմ խաղով՝ իմ թիմում՝ Ամերիկայում»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Յուրա Մովսիսյանը։

Հերմինեն Գյումրու սպորտի թագուհին է
ՍՊՈՐՏ

Հերմինեն Գյումրու սպորտի թագուհին է

Արտաշատում ավարտված Հայաստանի աթլետիկայի առաջնությունում գերազանց մրցելույթներ է ունեցել Գյումրու Ռոբերտ Էմմիյանի անվան աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի սան, հանրապետության բազմակի չեմպիոնուհի Հերմինե Ավետիսյանը: Նա միանգամից երկու մրցաձևում նվաճել է երկրի չեմպիոնուհու ոսկե մեդալները: Հերմինեն սկավառակը նետել է 42մ 28 սմ տարածությամբ, իսկ գունդը հրել է՝ ցույց տալով 11մ 73 սմ ցուցանիշը:

Խաղին ավելացված ժամանակի մոտեցումը փոխվել է, այլ կանոններ` խստացվել
ՍՊՈՐՏ

Խաղին ավելացված ժամանակի մոտեցումը փոխվել է, այլ կանոններ` խստացվել

ՖԻՖԱ-ի տեխնիկական տնօրեն Մարկո վան Բաստենը, ով Կոնֆեդերացիաների գավաթի մեկնարկի կապակցությամբ Ռուսաստանում է, հայտնել է առաջիկայում ֆուտբոլի կանոններում կատարվելիք փոփոխությունների ու խստացումների մասին…

«Շիրակը» Հայաստանի կրկնակի գավաթակիր
ՍՊՈՐՏ

«Շիրակը» Հայաստանի կրկնակի գավաթակիր

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցավեճում հարաբերությունները պարզեցին մայրաքաղաքի «Փյունիկն» ու Գյումրիի «Շիրակը»…

Վարուժան Դավթյանի ուսուցողական մարզումները հարազատ քոլեջում
ՍՊՈՐՏ

Վարուժան Դավթյանի ուսուցողական մարզումները հարազատ քոլեջում

Երկարատև ընդմիջումից հետո Գյումրի էր ժամանել մեր համաքաղաքացի, ճանաչված բռնցքամարտիկ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարուժան Դավթյանը: Նա ծնվել է Լենինականում, սակայն, հանգամանքների բերումով, ներկայում բնակվում է Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում…

Ընդամենը մեկ բրոնզե մեդալ
ՍՊՈՐՏ

Ընդամենը մեկ բրոնզե մեդալ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երբեք նման անհաջող մրցելույթներ չէր ունեցել: Անշուշտ, մենք առնվազն մեկ ոսկե մեդալ ակնկալում էինք գյումրեցի 98կգ քաշային, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից…