Վահրամ Թոքմաջյան. «Հայաստանում սեպտեմբերի մեկը տոն չէ» ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վահրամ Թոքմաջյան. «Հայաստանում սեպտեմբերի մեկը տոն չէ»

Հայաստանում սեպտեմբերի մեկը տոն չէ, քանի դեռ.
-Ուսուցիչները սոցիալապես ամենախոցելի և հնազանդ խավն են:
-Երեխաներին բոլշևիկյան ավանդույթներով համազգեստներ են հագցնում տնօրենուհու ճաշակով:
-Սեպտեմբերի մեկին կարդում են ամեն տեսակ թաղապետերի ուղերձները:
-Սեպտեմբերի մեկը հարամում են տերտերները՝ երեխաներին ենթարկելով հակասահամանադրական հոգևոր բռնության:
-Դպրոցների բակերում հնչող սեպտեմբերմեկյան երգերի 70 տոկոսը ռուսերեն է, 30 տոկոսը՝ ռազմաշովինիստական:
-Բուհերը և դպրոցները մինչև վերջ հանրապետականացված կամ դաշնակցականացված են ու պատրաստում են ընտրակեղծարար զոմբիներ:
-Սովետական չոլկայից չհրաժարված ուսմասվարները՝ կարմիր պոմադան շուրթերին ահաբեկում են երեխաներին:
-Ծնողները մտածում են՝ սկսվեց նոր դրամաշորթության փուլը:
-Ուսանողների ծնողները վարձերը վճարելու հողի վրա ինֆարկտ են ստանում:

print
1,179

,