ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրեցի Սաթենիկ Գևորգյանն անցավ «Ты супер!»–ի եզրափակիչ փուլ (տեսանյութ)

[vc_row][vc_column][vc_column_text]

Armenia Sputnik

«Ты супер!» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սաթենիկ Գևորգյանը հիանալի երգեց կանադացի երգչուհի Սելին Դիոնի «Սիրտս կբաբախի» (My Heart Will Go On) ստեղծագործությունը «Տիտանիկ» ֆիլմից։ Նրա երգի ընթացքում ժյուրիի չորս անդամներն էլ սեղմեցին բաղձալի կանաչ կոճակը, իսկ երգի ավարտից հետո ամբողջ դահլիճը միաձայն բացականչեց` կեցցես, կեցցես։

Ժյուրիի անդամ Իգոր Կրուտոյը նշեց, որ այսպիսի ստեղծագործություն երգելը մեծ պատասխանատվություն է։ «Դու յուրովի երգեցիր այս երգը։ Իհարկե Սելին Դիոնից հետո դժվար է երգել, բայց այն նոտաները, որ դու երգեցիր, հիասքանչ էր։ Դու կարողացար լուծել այս խնդիրը»,- ասաց նա։

Յուլյանա Կարաուլովան նույնպես հիացած էր. «Այնքան հզոր էր ու պրոֆեսիոնալ։ Վախենում էի, որ դու կսխալվես, նույնիսկ ափերս քրտնեցին, բայց դու հիասքանչ կատարեցիր»։

Սերգեյ Լազարևը խոստովանեց, որ երգի ընթացքում սեղմվել էր բազկաթոռում. «Շատ լավ սկսեցիր, մտածում էի` այդ հոսքը կշարունակվի, թե ոչ։ Եվ շարունակվեց։ Անհավանական երգեցիր։ Երջանիկ եմ, որ քեզ մոտ ամեն ինչ ստացվեց ։ Մեծ ռիսկ էր կիսաեզրափակիչում այսպիսի ստեղծագործություն ընտրելը»։

Վիկտոր Դրոբիշը նույնպես հիացական խոսքեր շռայլեց. «Կեցցես, հիասքանչ երգեցիր, ոչ ոճը խախտեցիր, ոչ էլ նոտաները սխալ երգեցիր»։

Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից է։ Մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։ Շատ է սիրում երգել։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ մի երգ է գտնում ու սկսում է սերտել։

Ինչպես և անցած տարի, հաղորդավարը Վադիմ Տակմենևն է, իսկ աստղային ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը, հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը, էստրադային երգչուհի և հաղորդավարուհի Յուլյանա Կարաուլովան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը։

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_raw_html]JTNDaWZyYW1lJTIwd2lkdGglM0QlMjI4NTQlMjIlMjBoZWlnaHQlM0QlMjI0ODAlMjIlMjBzcmMlM0QlMjJodHRwcyUzQSUyRiUyRnd3dy55b3V0dWJlLmNvbSUyRmVtYmVkJTJGUVJhSDJNTktkZU0lMjIlMjBmcmFtZWJvcmRlciUzRCUyMjAlMjIlMjBhbGxvdyUzRCUyMmF1dG9wbGF5JTNCJTIwZW5jcnlwdGVkLW1lZGlhJTIyJTIwYWxsb3dmdWxsc2NyZWVuJTNFJTNDJTJGaWZyYW1lJTNF[/vc_raw_html][/vc_column][/vc_row]

Պիտակներ՝