ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նաոմիի 150 միլիոնանոց սերը

ԶԼՄ-ները բացահայտել են հանրաճանաչ մոդել Նաոմի Քեմպբելի նոր սիրավեպի հերոսին: Չնայած զույգը խիստ գաղտնի էր պահում իրենց հարաբերությունները, բայց պարզ է դարձել, որ 47-ամյա մոդելի նոր սերը 61-ամյա եգիպտացի միլիոնատեր Լուի Կամիլյերին է: Արեւմտյան ԶԼՄ-ները «հաշվել» են Նաոմիի սիրելիի  ունեցվածքը՝ 150 միլիո ֆունտ ստերլինգ: Նա նախկինում եղել է «Ֆիլիպ Մորիս ինտերնեյշնլ» ընկերության նախագահը, ամուսնալուծված է, ունի երեք երեխա: Իսկ զույգին միավորել է «Ֆորմուլա-1»-ի հանդեպ ընդհանուր սերը: