ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել, պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղական Երվանդ Սերոբյանը: Այս մասին մայիսի 15-ին, ՇՊՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ հանդիպումներ է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. «Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էր Շիրակի պետհամալսարանի ներքին խնդիրները: Մենք այս իրավիճակից մեկ լուծում ենք գտել, ձևավորվելու է նոր խորհուրդ, որը մեր վերահսկողությամբ, օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ: Այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի Երվանդ Սերոբյանը, տեղակալը»: