ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սամվել Սեւադա. «Ո՞րն է բաբո, մեր հայրենիք…»

Փոխանակ էդ էշ սերիալները նկարեք, գոնե օրինակ վերցրեք իտալացիներից, ռուսներից, ֆրանսիացիներից ու էլ չեմ ասում` թուրքերից ու ամերիկացիներից… Իրենց թագավորների, սուլթանների ու իշխանների հերոսական անցյալի, իրենց մշակութային ազգ լինելու մասին շքեղ սերիալներ են նկարահանում ու տարածում:

Թուրքերը նոր սերիալ են նկարել տասնյակ սեզոններից ու հարյուրավոր մասերից բաղկացած, «Իմ հայրենիքը»” վերնագրով և տարածել աշխարհով մեկ:  Մարդիկ տարբեր երկրներում դիտում ու բնականաբար հավատում են, որ Աստծո այն դրախտավայրը, որը ներկայացվում է սերիալում` իսկապես թուրքերի պատմական հայրենիքն է եղել ու կա… Նույնը անում են ամերիկացիները, որոնց անցյալը քաջ հայտնի է բոլորիս:

Հիմա` առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է եթե ոչ ուրիշներին, ապա գոնե մեր հույսն ու հավատը կորցնող ազգաբնակչությանն ու ջահելներին ցույց տալ, խրախուսել այն հերոսականը, որ ունեցել է մեր ժողովուրդը:

Բոլորս գիտենք, որ մարդիկ ամեն ինչ անում են իրենց երեխաներին ծառայությունից ազատելու համար: Ով որ հակառակն ասի` երեսպաշտություն է անում: Գաղտնիք չէ, որ մեր պատանիները բոլորովին չեն երազում ծառայել անհասկանալի «շփման գիծ» կոչվող սահմանին, որտեղ շաբաթական մի քանի զոհեր ենք ունենում:


Իսկ ի՞նչ սերիալներ են հրամցվում մեր ազգաբնակչությանը… Բոլորդ էլ ինձնից լավ գիտեք: Ահավոր ճղճիմ ու ցածրարժեք. կիսագողական, բարոյական բոլոր արժեքներից զուրկ, անմակարդակ, այստեղից-այնտեղից թխած կենցաղային մելոդրամաներ, որոնցից մարդու սիրտ է խառնում: Ճաշակի ու ասելիքի իսպառ բացակայություն: Տարբեր ալիքներով ու նույն դերասանների կատարմամբ նույն թեմաները, որոնք դիտելիս հիասթափվում ու ամաչում ես «հայ ըլլալուդ»” համար:

Մի խոսքով…

…Մերը ասել-խոսելն է, ձերը` փող շինելն ու ավանակի համառությամբ նույն բանը շարունակելը…

P.S. Սույն տեքստը տարածելը թողնում եմ ձեր հայեցողությանը, չնայած համարում եմ անհրաժեշտ:

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ

Պիտակներ՝ ,