ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Պահպանել բարձր որակ՝ ապահովելով վստահություն

Արձանագրելով 15 տարվա գործունեության պատմություն, հավաստի է, որ «Լենտեքսն» այսօր օրինակելի ընկերություն է հանրապետության մասշտաբով: Թեթև արդյունաբերության ոլորտում «Լենտեքսը» Հայաստանում համարվում է լիդեր: Տարիների ընթացքում ցուցաբերած դրական վարքագիծը չի վրիպում կառավարական մարմինների ուշադրությունից: Կառավարական պարգևներն ու շնորհակալագրերը հաջորդում են իրար` «Անանիա Շիրակացի» մեդալ՝ ՀՀ նախագահի կողմից, իսկ օրեր առաջ շնորհվեց շնորհակալագիր՝ ՀՀ վարչապետի կողմից: «Լենտեքսը» միշտ գտնվում է կառավարական այցելությունների էպիկենտրոնում. հանրապետության նախագահի այց, վարչապետի այց, նախարարների և պաշտոնատար անձանց այցեր: Աշխատակիցները նույնիսկ կատակով նշում են, թե արդեն ճանաչում են կառավարության բոլոր առաջին դեմքերին անձամբ: Արձանագրելով 15 տարվա գործունեության պատմություն, հավաստի է, որ «Լենտեքսն» այսօր օրինակելի ընկերություն է հանրապետության մասշտաբով: Թեթև արդյունաբերության ոլորտում «Լենտեքսը» Հայաստանում համարվում է լիդեր: Տարիների ընթացքում ցուցաբերած դրական վարքագիծը չի վրիպում կառավարական մարմինների ուշադրությունից: Կառավարական պարգևներն ու շնորհակալագրերը հաջորդում են իրար` «Անանիա Շիրակացի» մեդալ՝ ՀՀ նախագահի կողմից, իսկ օրեր առաջ շնորհվեց շնորհակալագիր՝ ՀՀ վարչապետի կողմից: «Լենտեքսը» միշտ գտնվում է կառավարական այցելությունների էպիկենտրոնում. հանրապետության նախագահի այց, վարչապետի այց, նախարարների և պաշտոնատար անձանց այցեր: Աշխատակիցները նույնիսկ կատակով նշում են, թե արդեն ճանաչում են կառավարության բոլոր առաջին դեմքերին անձամբ:

Օրեր առաջ «Լենտեքսը» հյուրընկալել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և մի շարք պաշտոնատար անձանց: Այցելության ընթացքում վարչապետը գովելի համարեց ընկերության տարեց տարի գրանցող աճը:

2002թ. ժամանակի և շուկայի պահանջարկով ստեղծված «Լենտեքս» ընկերությունն իր զբաղեցրած տարածքով, արտադրական ծավալներով, ժամանակակից տեխնիկական հզորությամբ, սարքավորումներով ու թողարկվող տեսականիով Հայաստանում առաջատարն է իր ոլորտի մեջ: Կազմակերպությունը զբաղեցնում է շուրջ 6000քմ արտադրական տարածք, ունի մինչև 1000քմ օժանդակ կառույցներ: Մեքենասարքավորումների քանակը գերազանցում է 600 միավորը, իսկ աշխատակիցների թիվը 400 է:

Հաջողության պատմություն ունեցող կառույցը երբեք չի դադարում ստեղծագործական ու արարման ուղիներ հարթել, հանդես գալ նորանոր գաղափարներով ու նորույթներով:
2002 թվականից «Լենտեքս» ընկերությունն իտալական հոսքագծով արտադրում է կանացի և մանկական գուլպաներ, կիսագուլպաներ և զուգագուլպաներ՝ «Վիվա» ապրանքանիշով:
2009 թվականից մեծացնելով արտադրական ծավալները, ժամանակակից մեքենասարքավորումներով սկսում է տղամարդու, կանացի և մանկական՝ բնական հումքից պատրաստված գուլպաների արտադրությունը, այս անգամ արդեն «Լենտեքս» ապրանքանիշով:

Իսկ 2013 թվականից, գերժամանակակից իտալական սարքավորումների շնորհիվ, արտաքին շուկա է դուրս գալիս արդեն տրիկոտաժի առանց կարի տեսականին, կրկին «Լենտեքս» ապրանքանիշով:
Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ մտնելուն զուգահեռ՝ «Լենտեքսի» նորաստեղծ «Դաննի» բրենդը, որը սպառողին է ներկայացել 2015թ., շատ կարճ ժամանակահատվածում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում լայն ճանաչում է ձեռք բերել իր արտադրած գուլպաներով, զուգագուլպաներով և տրիկոտաժեղենով, իսկ 2017 թվականից արդեն արտահագուստի հոսքագծով: Արտահագուստն ավելի պատասխանատու և քմահաճ ուղղություն է, սակայն ինքնավստահությունը՝ հասնելու առավելագույնին, թույլ է տալիս դիմակայել յուրաքանչյուր փորձության:

Հիմնականում ուշադրությունը սևեռված է դեպի նորաձևություն: Ընտրվում են գունային ու ոճային համադրությամբ այնպիսի մոդելներ, որոնք պահանջված կլինեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: Չի արտադրվում նույն տեսակից մեծ քանակով, հիմնականում արտադրվում են ինդիվիդուալ մոդելներ և առաջարկվում մշտական նորույթներ:

Ինչպես հագուստի, այնպես էլ զուգագուլպայի արտադրության մեջ 2017 թվականին ավելացել է մեկ ուղղություն ևս՝ հագուստ և զուգագուլպա հղիների համար: Սա մի նոր ուղղություն է, մի նոր կուլտուրա հայկական շուկայում:

Յուրաքանչյուր ուղղություն խոցում է մի նոր թիրախ, ճանապարհ բացում մեկ այլ ուղղության համար: «Լենտեքսին» միշտ կարող ես տեսնել նորությունը փնտրելու, ավելիին հասնելու ճանապարհին: Այս ամենը, հավանաբար, չի վրիպում գնորդի աչքից: Դա են վկայում տարեց տարի գրանցվող վաճառքի ծավալներն ու նոր պայմանագրերը: Հայաստանում և արտերկրում մասնակցելով հեղինակավոր ցուցահանդեսների, կազմակերպությունը ձեռք է բերել լայնամասշտաբ ճանաչում և վստահություն: «Լենտեքսին» վստահում են շատ ճանաչված և հեղինակավոր ֆիրմաներ նաև արտերկրում, որտեղից էլ ընկերությունն ունի մի շարք պայմանագրեր անհատական բրենդներով:

Գնահատել կարելի է միայն որակյալն ու լավագույնը, իսկ ճանաչվել կարելի է միայն բարի համբավի և օրինակելիին ձգտելու ճանապարհին: «Լենտեքսն» ընտրել է այդ ճանապարհը՝ «Պահպանել բարձր որակ՝ ապահովելով վստահություն»: