Գագիկ Համբարյան. «2040թ-ի 4 միլիոնանոց Հայաստանը և իրականությունը» ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Համբարյան. «2040թ-ի 4 միլիոնանոց Հայաստանը և իրականությունը»

6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստում բավական լայն ճառով հանդես եկավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա ելույթի ամենաքննարկվելիք թեմաներից մեկը եղավ նրա այն թեզը,որ 2040 թ-ին Հայաստանի բնակչություւնը պետք է կազմի 4 միլիոն…

Շաբաթներ անց՝ հունիսի 21-ին, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը զեկույց է հրապարակել, որում կանխատեսել է աշխարհի տարբեր երկրներում բնակչության թվաքանակի դինամիկան 2030-2100 թթ-ն ընկած ժամանակահատվածում: Այսպես, ըստ ՄԱԿ-ի, եթե այժմ Հայաստանում բնակվում է 2,93 միլոն մարդ, ապա 2050 թ-ին բնակչության թիվը կնվազի մինչև 2,7 միլիոնի, իսկ 2100 թ-ին Հայաստանի բնակչությունը կկազմի 1,8 միլիոն մարդ: Ադրբեջանում ևս տեղի կունենա բնակչության թվաքանակի նվազում: Եթե ՄԱԿ-ում կանխատեսում են, որ 2050 թ-ին մեր արևելյան հարևանի բնակչությունը կլինի 11 միլիոն, ապա 2100 թ-ին այն կնվազի մինչև 9,5 միլիոնի… Կնվազի նաև Վրաստանի բնակչությունը՝ 2050 թ-ից 2100 թ-ը՝ 3,5 մինչև 2,9 միլիոն մարդու…

Հատկանաշական է,որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը երկու տարի առաջ մեծ ուսումնասիրություն էր կատարել՝ եզրահանգելով, որ ամենաբարենպաստ սցենարի դեպքում Հայաստանի բնակչությունը 2050 թվականին 3.2 միլիոն կկազմի, այսինքն նույնքան որքան հիմա է… Սակայն հիմա ՄԱԿ-ում այլ կարծիք ունեն ՀՀ-ի բնակչության թվաքանակի պահով: Մեկնաբանություններն ավելորդ են և ամեն ընթերցող ինքը թող որոշի, թե ում կանխատեսումներն են ավելի իրական՝ ՀՀ իշխանություններինը,թե ՄԱԿ-ինը…

Ավելի լավ կլիներ,որ մեր իշխանությունները մտածեին այսօրվա մասին և ամեն ինչ անեին,որ նվազեցնեին արտագաղթի աղետալի չափերը,այլ ոչ թե խոսեին 2040 թ-ի մասին: Ի դեպ,2008 թ-ից ցայսօր Հայաստանից անվերադարձ հեռացել է մոտ 346 հազար մարդ: Եթե Երևանում բնակչության արտահոսքը այնքան էլ շատ չի նկատվում, քանի որ հեռացածների տեղը լրացնում են մարզերից մայրաքաղաք տեղափոխվածները, ապա մարզերում իրավիճակը ողբալի է… Իմ հարազատ Գյումրու օրինակը կարող եմ բերել. եթե 1990-91 թթ-ին Շիրակի մարզկենտրոնում բնակվում էր մոտ 230-240 հազար մարդ,ապա հիմա դե ֆակտո քաղաքում բնակվում է լավագույն դեպքում 80 հազար մարդ…

Հետաքրքիր է, իսկ եթե իշխանություններին չհաջողվի իրականացնել իրենց «4 միլիոնանոց» ծրագիրը,2040 թ-ին 86-ամյա Սերժ Սարգսյանից ով է բացատրություններ պահանջելու…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

print

713