FACT #1 - Սկանդալային բացահայտումներ Տարոն Մարգարյանի վերաբերյալ՝ վարչապետի օգնականի կողմից (տեսանյութ) ⋆ «Շրջապատ»
VIDEO | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

FACT #1 — Սկանդալային բացահայտումներ Տարոն Մարգարյանի վերաբերյալ՝ վարչապետի օգնականի կողմից (տեսանյութ)

ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը հայտնել էր. «2017թ. նոյեմբերին հիմնեցի նախագիծ, որը կոչվում է Fact (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք)։ Նպատակն էր հետաքննել ու փաստարկված վիդեոբովանդակության տեսքով հանրությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության միջոցները գողացած տարբեր տրամաչափի օլիգարխի համբավ ձեռք բերած անհատների ապօրինի ունեցվածքը։ 2017-ի նոյեմբերից մինչև 2018-ի մարտ ամիս կատարեցնք հետաքննություն։ Վիդեոնյութն ավելի քան հիմնավոր ու փաստարկված է։ Մարտից մեկնարկեց հեղափոխությունը, որն այժմ կայացած փաստ է, իսկ ներկայիս կարգավիճակում ես այլևս որևէ կապ չունեմ նախագծի հետ։

Նախագիծն այժմ գլխավորում է հետաքննող լրագրող Նաիրա Հարությունյանը, պրոֆեսիոնալ և վճռական մասնագետ։ Հպարտ եմ, որ կանգնած եմ եղել նախագծի ակունքում, որը փոխանցել եմ ապահով ձեռքերի։ Հաջողություն եմ մաղթում նոր թիմին։

Վստահաբար և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից։ Դրա համար կա բավարար գիտելիք, կամք և համարձակություն»: Շուրջ 5 ամիս տևած հետաքննությունը վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

print

410