ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Թուլիպ Ջոշի. «Ես շատ բախտավոր եմ, որ երկու հնագույն մշակույթներ եմ կրում»

[vc_row][vc_column width=”1/3″][vc_column_text][/vc_column_text][vc_single_image image=”1053″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][vc_single_image image=”1055″ img_size=”large” onclick=”link_image”][vc_single_image image=”1087″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1091″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1088″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1089″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1090″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1092″ img_size=”full” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]Հարցազրույց  «Բոլիվուդի» կինոաստղ, հայուհի ԹՈՒԼԻՊ ՋՈՇԻԻ հետ:

Թուլիպ Ջոշին ծնվել է 1979թ. սեպտեմբերի 11-ին, Հնդկաստանի Մումբայ քաղաքում։ Հայրը ազգությամբ հնդիկ է, մայրը՝ Ցեղասպանությունից մազապուրծ փրկվածի ժառանգ, լիբանանահայ Զաբել Հայկյանն է: Ունի երկու քույր՝ Մոնալիսա Բոդի, Սելֆի Ջոշի։ Սովորել է Մումբայի Jamnabai Narsee School մասնավոր դպրոցում, հետո ավարտել է Vivek բարձրակարգ քոլեջը, որտեղ ստացել է սննդամթերքի և քիմիայի գիտական մասնագետի կրթություն։ Զբաղվել է թեթև աթլետիկայով: 2000 թվականին մասնակցել է Հնդկաստանի գեղեցկության մրցույթին, որտեղ նրան նկատել են գովազդային գործակալներ, հրավիրել նկարահանվելու բրենդային գովազդային հոլովակներում (Ponds, Pepsi, BPL, Smirnoff  և այլն)։ Հետագայում նկարահանվել է հայտնի երգիչների տեսահոլովակներում: Նկարահանվել է 19 ֆիլմում և հեռուստասերիալներում:

— Թուլիպ, ինչպե՞ս սկսվեց Ձեր կինոկարիերան:

— Կինոնկարահանման հրապարակում հայտնվել եմ պատահականորեն։ Հայտնի ռեժիսոր Յաշ Չոպրայի որդու` Ադիտյա Չոպրայի հարսնացուի ընկերուհին եմ, նրանց հարսանիքին էի ներկա: Յաշ Չոպրան տեսնելով ինձ, հրավիրեց քաստինգի։ Եվ կինոդեբյուտս կայացավ 2002 թվականին՝ Յաշ Չոպրայի՝ «Իմ սիրելիի հարսանիքը» ֆիլմում, Անջալի Շարմայի դերում։ Այդ ֆիլմում նկարահանվելու համար կինոմատոգրաֆիստներն ինձ խորհուրդ տվեցին փոխել անունս՝ առավել հնդկական հնչողություն ունեցող անունով: Ընտրեցի Սանջանա անունը, որն էլ հայտնվեց ֆիլմի տիտրերում։ Ֆիլմը հաջողված էր և դրական արձագանքներ ստացավ։ Դրանից հետո նկարահանվել եմ շուրջ 19 ֆիլմերում: Վերջինը՝ «Ավիաուղիներ» հեռուստասերիալն է, որտեղ ես խաղում եմ օդաչուի դերում: Այս ֆիլմը ևս դրական արձագանքներ ունեցավ և ներկայում ցուցադրվում է HotStar-ով: Իսկ հիմա նկարահանվում եմ ֆրանսիական նոր սերիալում, որը երևի հուլիսին կցուցադրվի, զուգահեռ զբաղված եմ պրոդյուսերական աշխատանքով:

— Սերիալում աշխատե՞լն է հեշտ, թե՞ գեղարվեստական ֆիլմում:

— Ինձ համար երկուսն էլ նույնն են… Ավելի կարևոր է, որ մարմնավորածս կերպարն ու սցենարը սրտովս լինեն. կապ չունի՝ հեռուստատեսային, թե մեծ էկրանի նախագիծ է, կարևորը ես իմ գործը լավ անեմ:

— Շատերը գալիս են Մումբայ, որպեսզի իրենց փորձեն դերասանական կարիերայում, իսկ Դուք հենց Մումբայում եք ծնվել. տեղացի լինելն ինչ-որ կերպ օգնե՞լ է Ձեզ:

— Ինչպես արդեն ասացի՝ սկզբում չգիտեի, որ կհայտնվեմ կինոաշխարհում, պատահական ստացվեց: Բայց այնպես չէ, որ հեշտ է այստեղ հայտնվելը. պետք է շատ աշխատել և ոչինչ չխնայել: Բարդ ու քրտնաջան, նույնիսկ դաժան աշխատանք է:

— Թուլիպ, իսկ գլխավոր դեր ստանալու համար ի՞նչն է կարևոր. արտաքի՞նը, որը ֆիլմի հաջողության գրավականն է, թե՞ դերասանական խաղը…

— Հաշվի է առնվում ամեն ինչ՝ թե՛ արտաքինը, թե՛ խաղը, նաև՝ ինչպես գիտեք, Հնդկաստանում կարևոր է նաև երգել, պարել կարողանալը: Իսկ ամենակարևորը՝ բախտն է (ծիծաղում է):

— Եթե նորից սկսելու հնարավորություն ունենայիք, ապա. սպո՞րտ, մոդելային կարիերա՞, թե՞…

— Կյանքը վերանայելով՝ որ բնագավառում էլ լինեմ, կուզենամ միշտ օգնել մարդկանց, ինչպես ինձ են օգնել:

— Շնորհիվ Ձեր մայրիկի՝ Դուք և ձեր քույրերը դաստիարակվել եք երկու մշակութային արժեքներով՝ հայկական ու հնդկական: Հնարավո՞ր էր երկու մշակույթ համատեղելը:

— Մայրիկս ուսուցչուհի էր աշխատում, նա 8 լեզվի էր տիրապետում, բայց տանը՝ բացի հինդերեն ու անգլերեն լեզուներից, պարտադիր հայերեն է մեզ սովորեցրել: Ես գտնում եմ, որ մարդիկ Հայաստանում և Հնդկաստանում ջերմ են, շփվող, սրտամոտ: Հայկական ու հնդկական մշակույթը որքան էլ տարբեր են, այնքան էլ շատ նմանություններ ունեն: Ես շատ բախտավոր եմ, որ այս երկու հնագույն մշակույթների կրողն եմ:

— Հայկական ֆիլմեր դիտե՞լ եք:

— Ճիշտն ասած՝ ոչ… և, ընդհանրապես, այստեղ Հայաստանի, հայկականի մասին շա՜տ քիչ է խոսվում:

— Խոսենք անձնական կյանքից…

— Ամուսինս՝ Վինոդ Շանկար Նայիրն է, մենք նաև լավ ընկերներ ենք: Հիանալի անձնավորություն է: Երեխա չունենք: Ինձ համար ամենակարևորը այն է, որ կողքիս ազնիվ ու անկեղծ, ուշադիր ամուսին ունեմ:

— Համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Դուք ընդգրկվել եք աշխարհի հանրահայտ հայուհիների հնգյակում: Շնորհավորում ենք, շատ ուրախ ու հպարտ ենք: Ձեր խոսքը հայ հասարակությանը, Հայաստանին:

— Սիրտս Հայաստանին կձգե, ես երբևէ չեմ եղել, շատ կուզենամ աչքերովս տեսնել դարավոր պատմություն ունեցող իմ երկիրը: Ես քիչ կխոսիմ հայերեն, բայց երբեմն փորձում եմ շփվել տեղի հայ համայնքի հետ:

— Թուլիպ, շնորհակալություն հարցազրույցի համար: Ձեզ նորանոր հաջողություններ ենք մաղթում: Եվ, իհարկե, սպասում ենք Հայաստանում:

Հ.Գ. «Շրջապատը» սերտ կապեր հաստատելով Թուլիպ Ջոշիի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հրավիրել նրան Հայաստան: Դերասանուհու կողմից համաձայնություն արդեն իսկ ունենք:

Զրուցեց` ՍՅՈՒԶԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Պիտակներ՝