ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժիկի անխափան ընթացքը նոր թափ է հավաքում

Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սերժիկի անխափան ընթացքը նոր թափ է հավաքում՝ Հ1-ով սլիվ է գնացել ու միշիկ-TV-ի «դեզի մեջ մախաթը կորցրել են»:
Վաղն են փնտրելու կադրերը նկարողին, հրապարակողին ու չենք զարմանա, եթե սա էլ գաղտնալսման ճակատագրին արժանանա:

Թավշյա հեղափոխությամբ ոգևորվածներս դարձանք վարչապետի պաշտպանն ու վահանը, աջ ու ձախ կռիվ տվեցինք՝ հանուն Նոր Հայաստանի, նոր իշխանությունների, մինչդեռ հեղափոխությունը նախկինների ամենամեծ փրկությունն էր՝ ռոբի ու սերժի կադրերը մնացին ամենապատվավոր առաջին հորիզոնականներում, հիմա էլ պաշտոններ են ստանում՝ իրենց գործ տալու դիմաց, արագ կողմնորոշվելու ու փորձի շնորհիվ:

ՀՀԿ-ի ակտիվ ջատագովները սոցիալական ցանցի իրենց էջերից «բնաջնջեցին» իրենց հհկ-ական անցյալը, վերացրին սերժի ու ռոբի նկարի տակ աղոթող իրենց ընտանիքների մոմավառության կադրերը, սկսեցին աղոթել Փաշինյանի համար ու մենք՝ տասնամյակներ պայքարածներս մնացինք զարմացած հետհեղափոխական զարգացումներից:

Մի կողմ քաշվեցինք, երկար լռեցինք, ավելին՝ շարունակեցինք կռիվ տալ՝ կարծելով, թե աստիճանաբար ամեն ինչ տեղը կընկնի ու վարչապետի շուրջը վխտացողները հերթով կմաքրվեն՝ ասպարեզ տալով ազնիվ ու բանիմաց կադրերին: Ավելի ուշ հասկացանք, որ մաքրվելու փոխարեն դաշտը համալրվում է հների կատարելագործված, հազար ֆրոնտ փոխած կադրերով ու էլի հավատացինք, թե վարչապետը տեղյակ չէ, կգա սթափվելու ժամանակը:

Գաղտնալսումը դաս չեղավ՝ հների քարոզչամեքենան նոր ընթացք հավաքեց ու դեռ ինչերի ականատեսն ենք լինելու. այսօրվա տեսանյութը տարածողները է՞լ ինչ կադրեր ունեն, որ չգիտենք, որ նոր են հրապարակելու…

Նիկոլ ջան, շարունակիր մեզ չլսել, անտեսել, մենք՝ սերժի ու ռոբի կողմից մերժվածներս ի զորու չենք պաշտպանել քեզ, դու ընտրեցիր պաշտպաններիդ քո թշնամիներից, որոնք աչք չեն թարթի քեզ կործանելու համար՝ շուրջդ վխտալով:

Մենք մաքուր ենք մեր խղճի ու հոգու առաջ, որովհետև չշեղվեցինք, արեցինք հնարավորը՝ կողքդ լինելով ու որևէ շահ չակնկալելով, բայց մեր տեսակը քո ճաշակին սազական չէր, քո կողքին լինելով մենք նորից թիրախավորվեցինք հների կողմից, որովհետև իրենք քանակ են՝ անզուսպ, անսրբություն ու հաշվենկատ, դու հաշվի չառար մեզանից որևէ մեկի կարծիքը, շուրջդ հավաքված դավաճանները մեզ հեռացրին քո կողքից՝ քո՞ կամքով, թե՞ կամքից անկախ, դու կիմանաս:
Մենք չչարացանք, հիմա էլ ցավով ենք արձանագրում քո աստիճանական հետընթացը, որը ապահովում են կողքիդ շողոքորթ, երեսպաշտ ծախուները, որոնց երես տվեցիր թավիշով՝ մոռանալով, որ տարիներով ամրացած ու պարապած խոտանը մի օր ռումբ է դառնալու:

Դու շարեցիր ականները, որոնք հերթով պայթում են, իսկ արտառոց ոչինչ չկա՝ կատարվել ու կատարվում է այն, ինչը կանխատեսելի էր, սպասելի, զարմանալի է, որ ինքդ չէիր հաշվարկել:
Ամեն ինչ կորած չէ, ժամանակն է վերջ դնել այն ամենին, ինչը դեռևս հրապարակում էր պետք անել, ուշացրիր, հետո հարմարվեցիր ու այսօր քաղում ես պտուղները:

Հիշիր՝ սողացողին թևեր տալը անշնորհակալ գործ է՝ կզածները չեն հասկանում՝ ինչ է թավիշը, դրանց ինչքան էլ կզացնես ու բամփես՝ խելքի չեն գա, չեն ուղղվի. ավելի շուտ իրենք քեզանից կազատվեն, քան՝ դու իրենցից, հետո կսողան հաջորդ եկողի շուրջբոլորը, հուսանք՝ դրան չենք հասնի:

Հիմա գոնե սթափ կդատես ու կլսես մեզ՝ վաղվա մասին մտածողներիս, սրտացավներիս, որոնց մոտ ես ի վերջո գտնելու պաշտպանությունդ՝ ինքդ էլ գիտես, որ մենք, այսքան անտեսված լինելով, էլի կանգնելու ենք կողքդ՝ հանուն Նոր ու հներից մաքրված Հայաստանի:

 

Պիտակներ՝