Ազգերի Լիգա. վիճակահանության արդյունքները ⋆ «Շրջապատ»
ՍՊՈՐՏ

Ազգերի Լիգա. վիճակահանության արդյունքները

Հունվարի 24-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացավ  ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: D դիվիզիոնում ընդգրված Հայաստանի հավաքականը հայտնվեց չորրորդ խմբում, որտեղ մրցելու է Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի ընտրանիների հետ:

Դիվիզիոն A

Խումբ 1. Գերմանիա, Հոլանդիա, Ֆրանսիա

Խումբ 2. Բելգիա, Իսլանդիա, Շվեյցարիա

Խումբ 3. Պորտուգալիա, Լեհաստան, Իտալիա

Խումբ 4. Իսպանիա, Անգլիա, Խորվաթիա

 

Դիվիզիոն B

Խումբ 1. Սլովակիա, Ուկրաինա, Չեխիա

Խումբ 2. Ռուսաստան, Շվեդիա, Թուրքիա

Խումբ 3. Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Հյուսիսային Իռլանդիա

Խումբ 4. Ուելս, Իռլանդիա, Դանիա

 

Դիվիզիոն C

Խումբ 1. Շոտլանդիա, Ալբանիա, Իսրայել

Խումբ 2. Հունգարիա, Հունաստան, Ֆինլանդիա, Էստոնիա.

Խումբ 3. Սլովենիա, Նորվեգիա, Բուլղարիա, Կիպրոս

Խումբ 4. Ռումինիա, Սերբիա, Չերնոգորիա, Լիտվա

 

Դիվիզիոն D

Խումբ 1. Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա

Խումբ 2. Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան-Մարինո

Խումբ 3. Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Կոսովո

Խումբ 4. Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար

Առաջին տուրի խաղերը կկայանան 2018 թվականի սեպտեմբերի 6-ից 8-ը, երկրորդ տուրի խաղերը` սեպտեմբերի 9-ից 11-ը, 3-րդ տուրի խաղերը` հոկտեմբերի 11-13-ը, 4-րդ տուրի` հոկտեմբերի 14-16-ը, 5-րդ տուրի` նոյեմբերի 15-17-ը, 6-րդ տուրի` նոյեմբերի 18-20-ը:

Ազգերի լիգայում վիճարկվելու են Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր: Այդ ուղեգրերի համար անցումային խաղերում կպայքարեն Ազգերի լիգայի 16 խմբերի հաղթողները: Անցումային խաղերն անցկացվելու են դիվիզիոնների ներսում: Դա նշանակում է, որ Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճելու յուրաքանչյուր դիվիզիոնից մեկական հավաքական: Եթե անցումային խաղերի իրավունք ստացած հավաքականն արդեն ապահովել է Եվրո-2020-ի ուղեգիր, ապա նրան կփոխարինի այդ դիվիզիոնի հաջորդ ամենաբարձր վարկանիշով թիմը: Եթե դիվիզիոնում չհավաքվեն անցումային խաղերի համար 4 թիմեր, ապա մասնակցիների ընտրությունը կկատարվի ըստ վարկանիշների:

print

942