Բիկինիի ծննդյան օրը. Փարիզ ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բիկինիի ծննդյան օրը. Փարիզ

1946 թվականի հուլիսի 5-ին Փարիզում հագուստի ցուցադրության ժամանակ մանեկենուհի Միշլեն Բերնարդինին պոդիում բարձրացավ՝ ծածկված կտորի երկու նեղ շերտերով: Լողազգեստի տեսքը, որի մոդելավորողը Լուի Ռեարն էր (ֆր. Louis Réard), լավագույնս ներկայացրեց նորաձևության ցուցադրությունները մեկնաբանող խորհրդային մի վարող. «Այստեղ գիծ է և այնտեղ գիծ է, մեծ հաշվով ոչինչ չկա»:

Հագուստը համարեցին «ապտակ» հասարակության ճաշակին և անվանեցին «բիկինի»՝ այն կղզու անունով, որի վրա ԱՄՆ-ում 4 օր առաջ փորձարկել էին ատոմային ռումբ: Հավանաբար այս հագուստից հետո առաջացած շոկային վիճակը նույնն էր, ինչ ատոմային ռումբից:

Պատմությունը փաստում է, սակայն, որ դեռևս 1600 տարի առաջ Հռոմեական կայսրությունում կանայք կրում էին լողազգեստներ, բաղկաղած երկու դետալից: Այդ պատկերները կան 4-րդ դարի հռոմեական խճանկարներում: Բիկինին միանգամից արգելեցին մի քանի հանգստյան գոտիներում: Այդպես շարունակվում էր մինչև 1950-ական թվականները: Ամեն ինչ փոխվեց, երբ էկրաններ բարձրացավ «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմը: Դրանում Բրիջիտ Բարդոն նկարահանվեց բիկինիով, ինչը խարխլեց շատ արգելքներ: Ֆիլմի ցուցադրումից հետո բիկինին մեծ հռչակ ձեռք բերեց իտալական և ֆրանսիական հանգստյան գոտիներում:

Նյութի աղբյուրը` Hayastan24.com

print
1,131