Համլետ Կիրակոսյան. «Բոլոր տարբերակներով էլ խայտառակություն է» ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համլետ Կիրակոսյան. «Բոլոր տարբերակներով էլ խայտառակություն է»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ռուսաց լեզվի հայեցակարգն իր հանձնարարականով չի եղել: Լրագրողների այն հարցին, թե կարո՞ղ էր դա լինել կրթության եւ գիտության նախարարի որոշումը, վարչապետը նույն պատասխանն է տվել, փաստորեն ժխտելով նաեւ, թե դա նախարարի ինքնագլուխ որոշումն է:

Եթե այդ խայտառակ հայեցակարգի գոյության փաստը ոչ վարչապետի հանձնարարականով է եղել, ոչ էլ նախարարի ինքնագլուխ որոշմամբ (ըստ Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությունների), այդ դեպքում հարց է ծագում. բա որտեղի՞ց է գալիս այդ տխրահռչակ հայեցակարգի ընդունման հանձնարարականը. նախագահականի՞ց՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Կրեմլից՝ ի դեմս Պուտինի, թե, այնուամենայնիվ… ՌԴ դեսպանատնից՝ ի դեմս Վոլնիկինի:

Բոլոր տարբերակներով էլ խայտառակություն է. առը քեզ անկախություն..

print
1,648

,