Գիտնականներ. քնի խախտումը կարող են հանգեցնել ինքնասպանության ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտնականներ. քնի խախտումը կարող են հանգեցնել ինքնասպանության

Ստենֆորդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ երիտասարդների մոտ քնի խախտումը կարող է հանգեցնել ինքնասպանության կամ հակառակը՝ ինքնասպանության մտքերը կարող են քնի խախտումներ առաջացնել:

Փորձարկմանը մասնակցել է տարբեր բուհերից 50 ուսանղ, ովքեր անցյալում փորձել են ինքնասպանություն գործել կամ վերջին ժամանակները նման մտքերով են եղել սեւեռված: Մեկ շաբաթվա ընթացքում փորձագետները հետեւել են նրանց քնի վարքին: Եվ, փաստորեն, արդյունքները ապացուցել են գիտնականների եզրահանգումները. խոսելով ուսանողների հետ, պարզել են, որ շատերի մոտ, քնի խախտմանը զուգընթաց, աճել է ինքնասպանություն գործելու ցանկությունը եւ՝ հակառակը:

Այնպես որ՝ պահպանեք ձեր հավասարակշռությունը, քնին տրամադրեք անհրաժեշտ ժամանակ եւ հեռացրեք ձեր մտքերից սեւեռուն մտքերը:

print
916