Գյումրու ռեստորանի տարածքում տղամարդու և կնոջ դիակներ են գտել ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրու ռեստորանի տարածքում տղամարդու և կնոջ դիակներ են գտել

Փետրվարի 9-ին` ժամը 11:00-ի սահմանում, Գյումրու Մարմաշեն խճուղում գտնվող «Գարուն» ռեստորանային համալիրի տարածքում տղամարդու և կնոջ դիակներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

«Երեկ` ժամը 13։00-14։00-ի սահմանում, երիտասարդը պատվիրել է հյուրանոցային համարներից մեկը, որը նաև ավտոտնակ ունի»,- Sputnik Արմենիային ասաց ռեստորանի տնօրեն Սեյրան Գևորգյանը։

Առավոտյան 11-ի սահմանում հյուրանոցի ադմինիստրատորը ավտոտնակում հայտնաբերել է նրանց դիակները։ Նրանցից մեկը սենյակը պատվիրած Դավիթ Մարտիրոսյանն է` մոտ 30 տարեկան։ Կնոջ ինքնությունը պարզվում է։

armeniasputnik.am

print
656