Զոյա Թադևոսյան. «ՀՀԿ-ն պետք է լուծարվի և համարվի պետական անվտանգությանը սպառնացող կառույց» ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զոյա Թադևոսյան. «ՀՀԿ-ն պետք է լուծարվի և համարվի պետական անվտանգությանը սպառնացող կառույց»

Մարդասպանի թեկնածուն նվազագույնը պետք է մարդասպան լինի, կամ արյուն վաճառող: ՀՀԿ-ն պետք է լուծարվի և համարվի պետական անվտանգությանը սպառնացող կառույց: Անհապաղ: Սրանք դավադիր սրիկաներ են և ընդունակ են կրկին զավթելու իշխանությունը:
ՀՀԿ-ին լուծարելու հիմքերը անսահման են:

1. 9 մլրդ դոլարից ավելի արտաքին պարտք,

2. 1998 թ.-ից հետո 500 հազարից ավելի արտագաղթողներ,

3. Սերժի և Ռոբոյի գերհարստացում. յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում է 10 մլրդ դոլարը, այսինքն միայն այս երկուսը 2 անգամ ավելի մեծ կարողություն ունեն, քան մեր երկրի ՀՆԱ -ն է, 

4. Երկրից տարեկան 1 մլրդ. դոլար կապիտալ է արտահոսում,

5. Հանրապետական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները, բանակի գեներալները գերհարուստ են, որոնց կացարանները պալատներ են, ամրոցներ, վիլլաներ,

6. պետական բյուջեն իսպաառ մխսվում է ուղևորությունների, ծառայողական մեքենաների, սիրուհիների պարկի, քյաբաբ-խորովածային օրգիաների վրա,

7. անսահման ագահությունը հասցրել է նրան, որ սեփականաշնորհել են նույնիսկ անասունների արոտավայրերը,

8. օֆշորային գոտիներում լվացվում են տարբեր հանցավոր մեքենայություններով ձեռք բերված փողեր, որոնք Հայաստանի վարկանիշը զրոյացնում են,

9. կոռուպցիայի և հանցավորեցման մակարդակը աճում ու աճում է,

10. բանակը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, իսկ ոստիկանների «բանակը» ծառայում է գռփողներին:

Հոկտոմբերի 27, Մարտի 1, անարդար արդարադատություն, մարդկանց վրա «գործ» կարել… Այս շարքը կարելի է անվերջ շարունակել:

ՀՀԿ-ն պետք է լուծարվի անհապաղ: Եվ վերջ:

Հանցագործին պատժում են, նրա հետ չեն բանակցում:

print
588