Էլիզաբեթ Հերլին գաղտնիքներ է բացահայտում ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էլիզաբեթ Հերլին գաղտնիքներ է բացահայտում

52-ամյա հոլիվուդյան գեղեցկուհի Էլիզաբեթ Հերլին կիսվել է իր գեղեցկության գաղտնիքներով: Չնայած բալզակյան տարիքին, դերասանուհին, իրոք, հիասքանչ տեսք ունի: Իր ասելով, նման արդյունքի հասնելը բավականին հեշտ է, միայն պետք է հետեւել որոշակի կանոնների:

«Տաք ջրի համն այնքան էլ հաճելի չէ, բայց այն մարսողական համակարգի համար հիանալի միջոց է»:

Տաք ջուրը օրվա ընթացքում դերասանուհուն օգնում է սով չզգալ. «Մի կում ջուր խմեք, երբ սնունդ ընդունելու ցանկություն է առաջանում»:

Սառը ցնցուղ ընդունելուց առաջ դերասանուհին մարմինը պատում է սկրաբով եւ մերսում. «Ֆրանսուհիները հանրահայտ են իրենց մաշկի կատարելությամբ, որովհետեւ ամեն օր սառը ցնցուղ են ընդունում, այն նաեւ կոփում է: 1-2 րոպեն էլ բավարար է:

Որքան էլ տարօրինակ է, Էլիզաբեթը արհեստական արեւայրուքի կողմնակիցն է. «Այն ինձ համար նոր է, բայց արդեն սիրելի սովորույթ է դարձել»: Բացի այդ, դերասանուհին գործածում է արեւայրուքի լոսյոն:

Հետաքրքիր է, որ Հերլին մարմնամարզության երկրպագու չէ, բայց. «…ես մի քանի կքանստում եւ փորի մկանների ձգման վարժություններ կատարում եմ»:

Աստղի ասելով, իր հարթ փորը հացից, չիպսից, պանրից, քաղցրավենիքից, մակարոնեղենից հրաժարվելու արդյունք է: Ասում է, որ առաջին տեսանելի արդյունքը գրանցելու համար պահանջվում է ընդամենը 2 շաբաթ. «Եւ հիշեք իմ ոսկե կանոնը… բացառեք սննդակարգից տապակած սննդեղենը եւ քնից 2 ժամ առաջ ոչինչ մի կերեք: Մրգեղենի փոխարեն կերեք ձկնեղեն, բրինձ եւ շատ բանջարեղեն»:

print
1,034