Թրամփի անցած տարվա հայտարարգիրը ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թրամփի անցած տարվա հայտարարգիրը

ԱՄՆ-ի էթիկայի հարցերով հանձնաժողովը հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ երեւում է, թե ինչպիսի ֆինանսական շարժ է ունեցել Դոնալդ Թրամփը: Փաստաթուղթը կազմված է 98 էջից: Այսպիսով. անցած տարվա սեպտեմբերին Վաշինգտոնում բացված հյուրանոցը Թրամփին բերել է 19,7 միլիոն դոլար մաքուր եկամուտ: Նույնքան եկամուտ է ունեցել նաեւ Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքում գտնվող գոլֆ-ակումբից : Նախագահ Թրամփի ունեցած գոլֆ-ակումբների ընդհանուր ֆինանսական հոսքերը հարստացրել են սեփականատիրոջը 288 միլիոն դոլարով:

Ինչպես պարել է CNN-ը, նախագահը հայտարաարագրում նշել է նաեւ Ֆլորիդա նահանգի Մար-ա-Լագո լյուքս-հանգստավայրից ստացած եկամուտը, որը կազմում է 37,2 միլիոն դոլար: Թրամփի գրքի համար հատկացումները (ռոյալթի) կազմել է 7 միլիոն դոլար:

Հարավային ԶԼՄ-ի հաշվարկներով, Թրամփի 2016 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է կես միլիարդ դոլար: CNN լրատվական գործակալությունն ընդգծել է, որ ֆինանսական դեկլարացիան չի հանդիսանում հարկային ֆեդերալ դեկլարացիա, քանի որ Թրամփն հրաժարվել է այն հրապարակել:

print
959