Սյուզի Մեխակյան. «Իսկ ոմանք խոսում են եկեղեցի կառուցելուց...» ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյուզի Մեխակյան. «Իսկ ոմանք խոսում են եկեղեցի կառուցելուց…»

Գյումրիում դեռեւս տնակում բնակվող 3000 անօթեւան կա… իսկ ոմանք խոսում են եկեղեցի կառուցելուց… Գյումրիում աղքատության շեմը՝ վախենում եմ ասել՝ 50 % է, իսկ դուք տնտեսական աճից եք խոսում… Գյումրիում՝ վախենում եմ ասել՝ հազարներով անտեր մնացած գերեզմաններ կան, իսկ դուք խոսում եք, խոսում եք, խոսում եք… արտագաղթի մեղքն էլ ժողովրդի մեղքին բարդում… Եկեղեցու փոխարեն տուն կառուցեք՝ ու հավատացյալներն իրենց երեխաների հետ, մի հատ տանը մոմ կվառեն, մի հատ էլ եկեղեցում, ու դրանից նրանց հավատքն առ Աստված չի պակասի: Ամերիկահայ բարերար դոկտոր Հովհաննես Օյունջյանը կարող էր իր միլիոններով մեկտասնյակ եկեղեցի կառուցել… ու կառուցեց, բայց կրթական համալիրների տեսքով՝ հանրակթրական, արվեստի ու արհեստի դպրոցներ…

print

,

1,264