Կանացի տարօրինակություններ, որոնք զայրացնում են տղամարդկանց ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանացի տարօրինակություններ, որոնք զայրացնում են տղամարդկանց

Եթե կարծում եք, թե տղամարդկանց միավորում է խմիչքը, ֆուտբոլը կամ, ասենք, հայհոյելով խոսելը, ապա չարաչար սխալվում եք: Նրանց մտերմացնում է նաեւ կանացի տարօրինակությունների մասին ընկերական շրջապատում կիսվելն ու քննարկումները: Ահա մի քանի կանացի տարօրինակություններ, որոնք զայրացնում են տղամարդկանց:

  1. Խառնաշփոթ լողասենյակում

Մի քանի տեսակի շամպուններ, բազմապիսի տյուբիկներ, ֆլակոններ, սրբիչներ, լվացքի փոշիներ և, ընդհանրապես, տղամարդու ուղեղին ոչ հասու այլ ու այլ բաներ: Հետո` լվացքի պարանին կախված զուգագուլպաներ, կրծկալներ և այլն: Սա դեռ թվարկված ցանկի մի մասն է, որ կարելի է հանդիպել լողասենյակում: Տվեք տղամարդուն մի օճառ ու մի սրբիչ, և նա բավարարված է:

 Գնումներ

Տղամարդիկ էլ են սիրում նոր ու մոդայիկ հագուստեղեն գնել, բայց կնոջ հետ խանութ գնալն իսկական փորձություն է նրանց համար: Ախր կինը փորձասենյակ է մտնում ու ժամերով դուրս չի գալիս: Կարելի է ասել, թե նա ողջ հագուստեղենի բաժինն իր հետ ներս է տարել ու հերթով փորձում է: Այս ամենը դեռ քիչ է. րոպեն մեկ դուրս ու ներս է անում ու հարցնում. «Հը՞, սազո՞ւմ է», «Սեքսուա՞լ է», «Հո հետույքս մեծ չի» և այլն: Խեղճ տղամարդ, դե արի ու դիմացիր:

  1. Հոգու զրույց

Կանայք, չգիտես ինչու, միշտ ուզում են համոզվել, որ տղամարդն իրեն սիրում է, որ նա ցանկալի է իր տղամարդուն և այլն: Գիտե՞ք, ախր, տղամարդիկ չեն սիրում, երբ կինը պատեհ կամ անպատեհ առիթներով պատմում է իր զգացմունքների մասին: Բայց, արի ու տես, կինը հանգիստ չի տալիս իր տեղի-անտեղի հարցապնդումներով. «Քո դուրը գալի՞ս եմ», «Սիրո՞ւմ ես ինձ», «Ուրիշ նանար-մանար հո չունե՞ս» և այլն: Ու պատկերացրեք, նման հարցեր սկսում է տալ հենց այն պահին, երբ դուք կլանված հետևում եք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին, կամ` սեքսից հետո, կամ էլ, երբ մեքենայի տակ պառկած` փորձում եք անսարքությունները հայտնաբերել: Դե ասա, թե կանայք հիմարիկներ չեն:

 

  1. Քնել կամ ֆսֆսոց

Պատկերացրեք` դուք պառկել եք քնելու ու հազիվ աչք եք կպցրել, մեկ էլ հոպ` կինդ գալիս է, ձիգ-ձիգ փաթաթվում (քիչ է մնում` խեղդի) ու ասում, թե իրեն թվացել է, որ դուք մրսում եք: Ու ինչ է թե դուք, իրոք, քնել եք ուզում և իրեն ձիգ-ձիգ չեք փաթաթվում` նեղանում է, ոտքով հրում, խփում, մի խոսքով` քնահարամ անում, հետո դառնում պատին ու քնում: Արդյունքում, նա առավոտյան կայտառ ու ժիր է, իսկ դուք անգամ չեք ուզում հայելու մեջ նայել, որպեսզի չտեսենք ձեր ուռած ու կիսաքուն աչքերը:

  1. Արցունքներ

Էս կանայք, որ լաց չլինեն` չի լինի: Արդարանում են, թե այդկերպ լիցքաթափվում են ու այնպիսի սրտաճմլիկ «լիցքաթափում» են անցկացնում, որ թշնամուդ անգամ չես կամենա: Դեռ դրանից հետո էլ ընկերուհիների հետ ուրախ-ուրախ բամբասվում են, թե խեղճ տղամարդիկ կնոջ արցունքներին չեն դիմանում ու պատրաստ են ամեն ինչի: Էլ չգիտեն, որ տղամարդը պատրաստ է նույնիսկ դժոխք գնալու, միայն թե կնոջ նվնվոցն ու ֆսֆսոցը չլսի:

6.Հետաքրքրություններ

Կանայք բողոքվում են, թե տղամարդիկ ամբողջ օրը հեռուստացույցի առջև ֆուտբոլ ու եսիմ ինչ են նայում: Բա իրենց անվերջ, հավերժական ու դատարկ սերիալները՞: Հանկարծ սխալվես ու աշխատանքից վերադառնալիս հետդ մի լրագիր տուն բերես: Այ մարդ, կհարձակվեն վրադ` կարծես ատոմային ռումբ ես տուն բերել: Իսկ փորձե՞լ եք թերթել նրանց գույնզգույն ամսագրերը… խայտառակություն: Ինչպիսի՜ անամոթություններ ասես, որ չես կարդա ու տեսնի: Եվ դեռ տղամարդկանց էլ անամոթ են անվանում:

  1. Քսվելիքմսվելիք

Ննջարանում գտնվող որ դարակն ուզում եք բացեք. ամենուր կտեսնեք տո՛ մանիկյուրներ, տո՛ շրթներկեր, տո՛ եսիմ ինչ փոշիներ և այլն: Բա որ պատահում է, երբ աշխատանքից շուտ եք տուն վերադառնում (Աստված չանի, ընկերների հետ). գլխին բիգուդիներ, դեմքին գույնզգույն ներկեր, ինքն էլ մատերը չռած` անընդհատ թափ է տալիս: Այդ պահին փորձեք կարդալ նրա հայացքն ու ամեն ինչ միանգամից կհասկանաք. «Էս ժամին ինչի՞ ես տուն եկել: Հըլը դու քիչ ես, սրանց էլ հետդ ես քարշ տվել, բերել»:

  1. Կոնֆետներ ու ծաղիկներ

Տղամարդիկ սիրում և նախընտրում են լուրջ նվերներ, օգտակար ու անհրաժեշտ իրեր: Իսկ ի՞նչ է հարկավոր կանանց: Նրանք գտնում են, որ եթե դուք իրենց ծաղկեփնջեր չեք նվիրում, ուրեմն բոլորովին անուշադիր անձնավորություն եք: Տղամարդկանց համար միշտ էլ անհասկանալի է, թե կանայք ինչպե՞ս կարող են կոնֆետով կամ ինչ-որ «սիրուն ու մեռած խոտերով» (իմա` ծաղիկներով) համոզվել, թե իրենց սիրում են:

  1. Խորիմաստություն

Կանանց կյանքում կա մի էտապ, երբ սկսում են խորանալ կյանքի իմաստի ու էության մեջ: Իսկ ամենազավեշտալին գիտե՞ք որն է. ասենք` նրանք դրա ապացույցները փնտրում են ինչ-որ հորոսկոպների, բախտագուշակությունների, աստղագուշակությունների և հազար ու մի թալիսմանների մեջ: Նկատած կլինեք, չէ՞, տան մի պատին փշատ է կախած, մի անկյունում մոմ է վառվում, ինչ-որ խոտաբույսերի հոտ է տարածված, շապիկի վրա բուլավկա է ամրացրած… Էլ ի՜նչ ասեմ:

print

1,374