Կիբերսեքսի որոգայթում ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիբերսեքսի որոգայթում

Երեւի լսած կլինեք այս անեկդոտը.

Հայրն ասում է որդուն.

— Դա ուղղակի անհեթեթություն է` կյանքի ընկեր փնտրել ինտերնետի միջոցով:

— Իսկ դու ինչպե՞ս ես ծանոթացել մայրիկի հետ,- պատասխանում է որդին:

— Նորմալ ձեւով… շահել եմ թղթախաղում:

Երևի, այս անեկդոտն ինչ-որ տեղ Ժամանակակից է հնչում, քանի որ հիմա համացանցից օգտվելու հնարավորություն ունեն միլիոնավոր մարդիկ, որոնց մոտ 60 տոկոսը, ըստ սեքսոլոգների հետազոտությունների, «այցելում» են սեքսուալ բովանդակության կայքեր: Օրինակ, ԱՄՆ-ում 25 միլիոն մարդ մեկ շաբաթվա ընթացքում, մոտ 10 ժամ անցկացնում է այդպիսի կայքերում: Նման կատեգորիայի մարդկանց հոգեբաններն անվանում են «Կիբերսեքսի որոգայթի զոհեր»:

Նրանք, ովքեր փող են վաստակում համացանցում էրոտիկ բովանդակությամն նյութերի տարածմամբ, հայտարարում են, թե դա «սեքսի» ամենաանվտանգ միջոցն է: Սակայն մասնագետները պնդում են, որ նման ինտերնետային «գործիչների» համոզիչ հավաստիացումներն ընդամենը խաբեություն է և վտանգավոր է ոչ միայն մարդկային հոգեբանության, նաև` նորմալ ընտանեկան կյանքի համար:

Հոգեբանները գտնում են, որ պոռնոգրաֆիան համացանցում կործանարար ազդեցություն է թողնում մարդկային հոգեբանության վրա: Նրանք օրինակ են բերում բազում մարդկանց, ովքեր կիբերսեքսի հանդեպ թուլության պատճառով զրկվել են աշխատանքից, կնոջից կամ ամուսնուց, ունեցվածքից: Շատ տղամարդիկ պատմում են, որ այլևս անկարող են կնոջ մեջ տեսնել ավելին, քան որպես «սեռական ակտի հարմարանք»: Իսկ կանայք դադարում են սիրելի տղամարդուն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա և սևեռվում են այն սուպեր անձնավորության վրա, ում գտել են էրոտիկ կայքերում:

Մասնագետները պատմում են նաև, որ շատ ընտանիքներում, որտեղ ամուսիններն օգտվում են համացանցից, ստեղծվել է անվստահության մթնոլորտ: Դա հենց կիբերսեքսի հետևանքն է, ուստի խորհուրդ է տրվում` որքան հնարավոր է շուտ ազատվել այդ կախվածությունից, քանի դեռ ամեն ինչ չի խորացել:

Պարզվում է, որ վիրտուալ սեքսը վտանգավոր է ոչ միայն հոգեբանական առումով, նաև մեծ է վտանգը` վարակվել… սեռական հիվանդություններով: Բանն այն է, որ շատերը, սեքսուալ զուգընկեր գտնելու նպատակով, մտնում են բազմաբնույթ «չաթեր», սակայն չբավարարվելով վիրտուալ սեքսով, հանդիպում են նրանց հետ և ունենում իրական ինտիմ հարաբերություններ: Ի՞նչ երաշխիք, որ նոր զուգընկերը չի տառապում որևէ սեռական հիվանդությամբ:

Այնպես որ, ինտերնետից օգտվելիս, եղեք զգույշ:

print
943