Կյոկուշինկայ Բուդո կարատեի բաց առաջնություն ⋆ «Շրջապատ»
ՍՊՈՐՏ

Կյոկուշինկայ Բուդո կարատեի բաց առաջնություն

Գյումրիում կայացավ Համահայկական Կյոկուշինկայ Բուդո Կարատե Ֆեդերացիայի Շիրակի մարզի պատանիների բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաև Սևան քաղաքի թիմը` Արթուր Մարգարյանի գլխավորությամբ, և Աբխազիայի թիմը` Արման Պետրոսյանի գլխավորությամբ: «Առաջնությանը մասնակցեցին 70 մարզիկ: Ինչպես միշտ, իրենց ներկայությամբ առաջնությունը պատվեցին Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի սպորտ բաժնի ղեկավարները և մեր ինֆորմացիոն ընկեր «Շրջապատ» շաբաթաթերթը»- իր խոսքում նշեց Համահայկական Կյոկուշինկայ Բուդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Էդիկ Սարգսյանը (սև գոտի, 4-րդ դան):

Առաջնության ժամանակ տեղի ունեցավ նաև սուպեր մենամարտ՝ 5 ռաունդ 2 րոպեով, Արտյոմ Խաչատրյանի և Ալբերտ Մարգարյանի միջև: Համառ պայքարում հաղթեց Արտյոմ Խաչատրյանը: Բոլոր մարզիկները ցույց տվեցին բարձր մարտական ոգի՝ անցկացնելով տեխնիկապես բարձր մակարդակի մենամարտեր: Այսպիսով.

7-8 տարեկանների, մինչև 25կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Հենրիկ Հովհաննիսյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գոլիկ Բոգդանը, իսկ 3-րդ տեղ գրավեց Յուրի Կրիմովը:

 8-9 տարեկաններ, մինչև 30կգ

  1. Համլետ Թորոսյան
  2. Արտաշես Մկրտչյան
  3. Սերգեյ Մկրտչյան:

8-9 տարեկաններ, մինչև 35կգ

  1. Արսեն Դավթյան
  2. Արսեն Սուքիասյան
  3. Ռոբերտ Խաչատրյան:

10-11 տարեկաններ, մինչև 30կգ

  1. Մարտին Ավատյան
  2. Արտակ Ամատունի
  3. Արա Գալոյան:

10-12 տարեկաններ, բացարձակ քաշային կարգ

  1. Արման Ավետիսյան
  2. Վաչագան Սահակյան
  3. Մելսիկ Սամսոնյան:

11-12 տարեկաններ, մինչև 35կգ

  1. Արսեն Մկրտչյան
  2. Արտուշ Վարդանյան
  3. Արթուր Բաղդասարյան:

12-14 տարեկաններ, բացարձակ քաշային կարգ

  1. Սերգեյ Մկրտչյան
  2. Սամվել Ղալաչյան
  3. Վոլոդյա Բաղդասարյան:
print
2,990