Հագնվե՛ք ինչպես մոդելները ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հագնվե՛ք ինչպես մոդելները

Մեզանից շատերը փորձում են հագնվել որոշ մարդկանց նման, ովքեր քայլում են պոդիումով կամ հայտնվում ամսագրերի էջերին: Իհարկե, կարող եք հագնվել նրանց նման, բայց ավելացնելով  Ձեր ոճային լուծումները: Տեսնենք, թե ի՞նչ են հագնում հայ մոդելները պոդիումում և առօրյայում:

Դուք չեք ուզում նմանվել որևէ մոդելի, բայց օգտագործելով այս մոդելի ոգեշնչման և ոճը մշակելու տեխնիկան, կկարողանաք սեփական զգեստապահարանը վերակարգավորել և Ձեզ ավելի վստահ զգալ: Լյուսի Հայրապետյան` ոգեշնչման, վստահության և էլեգանտության լավ օրինակ:

***

Նորաձևության շաբաթները, թերևս բացակայում են մեր մոդելային առօրյայից, բայց նա երբեք չի դադարում զարմացնել յուրօրինակ համադրումներով և համարձակ լուծումներով: Այստեղ կարող եք տեսնել, թե ինչպես են մոդելները տեսնում իրական կյանքն ու դրսևորվել նորաձևությունում: Մարիամ Հակոբյան` համարձակ լուծումների սիրահար:

***

Մոդել, նշանակում է լինել նորաձևության ֆենոմեն, նշանակում է` լինել կիզակետում, ներկայանալ և առավելագույնս ներկայացնել հագուստը, միաժամանակ լինելով թրենդային ասպարեզի թոհուբոհում: Իսկ թրենդային երեկոյան հստակ օրինակներ կտեսնեք մոդել Թերեզա Մարտիրոսյանի մոտ:

***

Բյուջեի հստակ սահմանում: Բավական մեծ բյուջե ունենալը լավ է, բայց անհրաժեշտ է գտնել դասական նոր լուծումներ, որոնք նաև մատչելի են: Հաճախ դուք կարող եք գտնել յուրօրինակ, գեղեցիկ հագուստներ նաև սովորական խանութներում, որտեղ զեղչային մեծ համակարգ է գործում: Պետք է ուշադրություն դարձնել գույներին, դրանց համադրությանը և լինել, ուղղակի, ոճային: Դասական լավագույն օրինակներից է մոդել Նարե Զաքարյանը:

***

Եզակի և գունային թարմ ոճերի սիրահարներին խորհուրդ ենք տալիս հետևել մոդել Հռիփսիմե Սարգսյանին` վառ երանգներ, եվրոպական թրենդներ և կիրք:

***

Առողջ եղեք: Գերազանց տեսքը կօգնի Ձեզ ստեղծել առողջ  ներաշխարհ: Սպորտային համազգեստների պարագայում թեթև մարմնական ընդգծումները հաճելի են դիտվում, պարզապես չպետք է հագնել փոքր կամ շատ մեծ չափսի սպորտային հագուստ: Իսկ գեղեցիկ սպորտային կառուցվածք ստանալու համար պետք է շաբաթական երկու-երեք անգամ այցելել մարզասրահ, սնվել առողջ, խնամել մաշկը և շատ ջուր խմել: Լավագույն սպորտային օրինակներից մեկը մոդել Մարինե Մարգարյանն է:

***

Վայրի գեղեցկություն: Եղեք ստեղծագործ, ստեղծեք այն, ինչ դուր է գալիս Ձեզ: Լինել մոդելի նման, նշանակում է լինել համարձակ, վստահ և գեղեցիկ: Հագնվեք այնպես, որ սիրեք ինքներդ Ձեզ, ինչպես Մարիամ Հայրապետյանը:

***

Եվ, ուղղակի հագնվեք ինձ պես, այն` ինչ կգտնեք առավոտյան աշխատանքի վազելիս:

ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

print
1,890