Շուկայի առեւտրականները դուրս էին եկել բողոքի ցույցի ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Շուկայի առեւտրականները դուրս էին եկել բողոքի ցույցի

Գյումրու փակ շուկայի տարածքը կրկին կռվախնձորի առիթ է դարձել: Հուլիսի 4 –ին շուկայի առեւտրականները կրկին ստիպված դուրս էին եկել  բողոքի ցույցի:  Բանն այն է, որ առեւտրականները լուսադեմին գալով շուկա, չեն կարողացել ներս մտնել, քանի որ մուտքը հաստ բետոնյա  պատնեշով փակված է եղել: Մեքենաներում  բեռնված  մթերքը առեւտրականները ստիպված են եղել ձեռքով  ներս տանել՝ պատնեշի վրայից:

Զայրացած առեւտրականներն էլ, որոպես բողոքի նշան, փակել էին Գյումրու Վարդանանց  հրապարակը, պահանջելով հանդիպում քաղաքապետի հետ, որպեսզի պարզաբանեն ստեղծված իրավիճակն ու  խնդրին  վերջնական լուծում գտնեն:

ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ

print

1,238