Սոֆյա Հովսեփյանի «վերադասը» մտածելու շատ բան ունի ⋆ «Շրջապատ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոֆյա Հովսեփյանի «վերադասը» մտածելու շատ բան ունի

Մի քանի կիլոմետր (նույնիսկ կարող է մի քանի մետր) քայլելով ԱԺ հայտնված Սոֆյա Հովսեփյանին թվում է, թե՝ եթե պատգամավոր է դարձել, իրեն ամեն ինչ կարելի, նույնիսկ կարելի է կարծիք հայտնել բաների մասին, որին ընդհանրապես տեղյակ չէ:

Ահա այսպես: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ադրբեջանական Turan.az-ի լրագրողի այն հարցին, թե կա՞ արդյոք Հայաստանում մտավախություն, որ նոր պատերազմի դեպքում զավթյալ տարածքները կարող են կորցնել: Ավելի լավ չէ՞ համաձայնության գալ հիմա և դրա փոխարեն ինչ-որ բան ստանալ: ՀԱԿ փոխնախագահը պատասխանել է. «Վերոնշյալ հոդվածում ասվում է, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է նոր տարածքներ կորցնել և թող չմտածի, որ կհաղթի: Պետք է պատրաստ լինել փոխզիջումների: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց դրա ոչինչ հնարավոր չէ»:

Ինքներդ էլ տեսնում եք, որ ոչ մի բառ զիջելու մասին չկա, ևս առավել հող հանձնելու: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ ամբողջ հարցազրույցում հող հանձնելու կամ զիջելու մասին անհնար է բառ գտնել: Սոֆյան գոնե պատկերացնո՞ւմ է, թե ընդհանրապես ինչ ասել է կոնֆլիկտի լուծում, թող նշի մի դեպք, որ կոնֆլիկտը լուծվել է առանց փոխզիջման:

Արդեն 9 ամիս է իշխանություն ունեն, ղեկավարությունն ինչի՞ շուրջ է բանակցում, եթե ոչ փոխզիջումների: Երբ Սոֆյան դաշնակցական կուսակցությունից էր և կուսակցությունն էլ քսան տարի մաս է կազմել իշխանություններին, էդ իշխանություներն ինչի՞ շուրջ էին բանակցում: Սոֆյան՝ անտեղյակ:

Թե տիկին պատգամավորը (մարդու լեզուն էլ չի պտտվում պատգամավոր ասի, բայց դե ինչ արած պիտի ասենք) որտեղից է վերցրել, որ ՀԱԿ-ը հող է հանձնում: Սա արդեն պատգամավորի կերպարն է բացահայտում: Սոֆյայի ֆեյսբուքյան գրառումը ոչ միայն ՀԱԿ-ի և նրա համակիրների զայրույթն է առաջացրել, այլև շատ ու շատ գիտակից քաղաքացիների: Ո՞վ է Սոֆիային թույլ տվել խաղաղությանը կողմ արտահայտվողներին «անհայրենիք» ասելու և ստելու, որ նրանք կարգախոս ունեն «խաղաղություն՝ հողերի դիմաց»:

Գիտեք ինչն է տրամաբանությունից դուրս, որ Սոֆյան չի զգում իր սխալն ու չի լռում ու շարունակում է, և իր ֆեյսբուքի հաջորդ գրառման մեջ ասում է. «Տիկնայք և պարոնայք, դուք հանուն ձեր էժան գաղափարի պատրաստ եք ձեր երկիրը ծախելու. ձեր տեսակին մենք լավ ենք ճանաչում: Հեռու մնացեք և քանի դեռ մեղմ եմ մոտենում որքան կարող եք լուռ եղեք»:

Սոֆյան գրառման մեջ չի ասում, թե որն իր թանկ գաղափարը, որ մի ամբողջ քաղաքական կուսակցության և նրա համակիրների գաղափարը համարում է էժան: Իհարկե, մենք այն կարծիքին ենք, որ Սոֆիան չի հասկացել, թե ինչ է խոսում: Թե չէ ո՞նց կարող էր երկիր ծախելու մեջ մեղադրեր մի քաղաքական կուսակցության, որ այդ կուսակցության ղեկավարման տարիներին է եղել ղարաբաղյան պատերազմի փառավոր հաղթանակը:

Իսկ ինչ վերաբերվում է Սոֆիայի այն արտահայտությանը, թե հեռու մնացեք և քանի դեռ մեղմ եմ մոտենում, որքան կարող եք լուռ եղեք: էս արտահայտությունն անպատվաբեր է ոչ միայն պատգամավորին այլև ընդհանրապես մարդուն: Էստեղ Սոֆիան ոչ միայն մտավոր կարողությունների, այլ նաև դաստիարակության հետ խնդիր ունի: Էս բառապաշարով նույնիսկ շուկայում չեն խոսում: Նման բառապաշար կարելի միայն փողոցում լսել: Պատկերացնու՞մ եք, Սոֆյան  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է և պիտի զբաղվի գիտության, կրթության, մշակույթի հարցերով:

Սոֆյան չի կարող լռել և չի լռում: Սոֆյայի մտքի գոհարները միայն ֆեյսբուքյան տիրույթում չեն ավարտվում և հարցազրույց է տվել Ֆակտոր.ամ-ին ու խոսել է ամեն ինչից՝ տնտեսությունից, Արցախի հակամարտությունից, կառավարումից և ցույց է տվել իր ողջ մտավոր կարողությունները, որ ինքը ոչնչից տեղեկություն չունի, հայոց լեզվին էլ չի տիրապետում: Հարցազրույցից պարզ է դառնում, որ նույնիսկ հեռավոր աղերս չունի պատգամավորի գործառույթներից, սուբօրդինացիայի մասին տարրական պատկերացում չունի:

Սոֆյայի հարցազրույցը լսելուց մտածում ես՝ տեսնես 88 պատգամավորներից քանիսն են Սոֆյա: Չենք անդրադառնում էդ անգրագիտությանը, բայց նաև չենք կարող չնկատել Սոֆյայի անկեղծ երախտագիտությունը առ Նիկոլ Փաշինյան:

Ոչ ոք չի կասկածում, որ եթե Սոֆյան հայտնվել է ԱԺ-ում միայն և միայն Նիկոլ Փաշինյանի բարի կամքով է եղել, և դա հրաշալի գիտակցում է նաև Սոֆյան և տիրոջը փառաբանելուց նույնիսկ չի խորշում ստելուց ու ասում է. «…վարչապետը… առաջինն էր, որ հստակ միջազգային կառույցներում բարձրաձայնեց Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելու մասին…»:

Ակնհայտ սուտ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին Արցախը եղել է բանակցություների կողմ, Արցախը բանակցություններից դուրս է մղել Քոչարյանը: Իսկ լրագրողի հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ Նիկոլն ասի, թե՝ տիկին Հովսեփյան, պետք չի այլևս այդ մասին խոսել, Սոֆյան պատասխանում է. «Իհարկե, հնարավոր համարում եմ և հարգում եմ այդ կարծիքը, և եթե նման առաջարկ լինի… ես հարգելով իմ վերադասի կարծիքը, ես սիրով կընդունեմ…»: Է Սոֆյան որտեղի՞ց իմանար, որ իր վերադասը այն հանձնաժողովի նախագահն է, որտեղ ինքը էդ մտավոր կարողություններով դժբախտաբար գործունեություն է ծավալելու, Սոֆյան որտեղի՞ց իմանար, որ պատգամավորի վերադաս է ԱԺ նախագահն իր տեղակալներով: Հեչ էլ պետք չէ,որ էդ կարգի բաներ Սոֆյան իմանա: Սոֆյան մի բան լավ գիտի, որ եթե իրեն պատգամավոր է դարձել Նիկոլ Փաշինյանը, հետևաբար իր վերադասը Նիկոլ Փաշինյանն է: Ու էս մտավոր կարողություններով եկել ու Լևոն Զուրաբյան է քննադատում և ընդհանրապես ՀԱԿ-ին էլ մեղադրում սեփական դեմք չունենալու մեջ:

Շիտակ լինելու համար պիտի արձանագրենք, որ Սոֆյան «վերադասին» երախտագիտություն հայտնել գիտի: Իսկ Սոֆյայի «վերադասը» մտածելու շատ բան ունի: Տխուր է:

Ջավահիր Այվազյան

Աղբյուրը՝ http://hayastan24.com/hy/replik/sofya-hovsepyani-veradas-mtacelu-sat-ban-uni

print
262