Ֆելիքս Ցոլակյանը քվեարկել է իր խղճի թելադրանքով ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆելիքս Ցոլակյանը քվեարկել է իր խղճի թելադրանքով

Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր երեկոյան կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Հանրապետական պատգամավոր, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է, թե ինչու է քվեարկել վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին:

«Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով», — հայտարարել է Ցոլակյանը:

print
250