ԱԱԾ սենսացիոն հաղորդագրությունը (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱԾ սենսացիոն հաղորդագրությունը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ԱԱԾ. «Ալրաղացի Լյովիկ»-ը Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն է (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱԾ. «Ալրաղացի Լյովիկ»-ը Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն է (տեսանյութ)

2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լևոն Սարգսյանին պատկանող առանձնատանը և բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում` ծալվող խզակոթով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, փողատակային նռնականետ` իր նռնակներով, տարբեր տրամաչափի ավելի քան 4000 փամփուշտ: