Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ռուսաց լեզվի հայեցակարգն իր հանձնարարականով չի եղել: Լրագրողների այն հարցին, թե կարո՞ղ էր դա լինել կրթության եւ գիտության նախարարի որոշումը, վարչապետը նույն պատասխանն է տվել, փաստորեն ժխտելով նաեւ, թե դա նախարարի ինքնագլուխ որոշումն է:
Եթե այդ խայտառակ հայեցակարգի գոյության փաստը ոչ վարչապետի հանձնարարականով է եղել, ոչ էլ նախարարի ինքնագլուխ որոշմամբ (ըստ Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությունների), այդ դեպքում հարց է ծագում. բա որտեղի՞ց է գալիս այդ տխրահռչակ հայեցակարգի ընդունման հանձնարարականը. նախագահականի՞ց՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Կրեմլից՝ ի դեմս Պուտինի, թե, այնուամենայնիվ… ՌԴ դեսպանատնից՝ ի դեմս Վոլնիկինի:
Բոլոր տարբերակներով էլ խայտառակություն է. առը քեզ անկախություն..
1,717Պիտակներ՝ #FB, #կիրակոսյան