Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, 64կգ քաշային կարգում, գյումրեցի Հովհաննես Բաչկովը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում Հովհաննեսը մրցեց անգլիացի Լյուկ Մաքմորմեկի դեմ: Ճիշտ է, առաջին ռաունդում ավելի հաջողակ էր գործում անգլիացին, սակայն երկրորդ և երրորդ ռաունդներում Բաչկովը հիանալի մենամարտեց, արդյունքում՝ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթանակը շնորհվեց գյումրեցի բռնցքմարտիկին:
![](https://shrjapat.am/wp-content/uploads/bachkov-1.jpg)