Գյումրիի «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը «ՍիվիլՆեթի» հետ զրուցում խոսել է ակումբի շուրջ ստեղծված իրավիճակի ու հնարավոր լուծումների մասին: Արման Սահակյանը նշել է, որ իրենց պահանջը ֆեդերացիայի նախագահի ու ողջ աշխատակազմի հրաժարականն է, և որ իրենք հրաժարվում են մասնակցել նաև Եվրոպա լիգայի խաղարկությանը:
Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը «Ты супер!» մրցույթում (տեսանյութ)
«Ты супер!» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Գյումրու «Թռչունյան տան» սան Սաթենիկ Գևորգյանը եզրափակիչ փուլում հանդես եկավ Գարիկ Մարտիրոսյանի հետ զուգերգով՝ կատարելով «Իմ Հայաստան» երգը։ Ժյուրիի անդամ Յուլյանա Կարաուլովան ասաց, որ նրանց երգից հետո իր մոտ Հայաստան մեկնելու ցանկություն առաջացավ։
Հեղափոխությունը Գյումրուց եւ Գյումրիում
I-Link open platform for ideas («Այ-լինկ» գաղափարների բաց հարթակ) հասարակական կազմակերպության «120 րոպե» ակումբ ֆորմատով՝ գործընկեր կառույց Գյումրու «Համով լանչ»-ում կազմակերպվել էր հանդիպում «Քայլ արա» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների, ինչպես նաև Գյումրիում շարժաման առաջնորդների հետ:
Մայիսի 25. Լեդի Ջազի առաջին կանգառը՝ Գյումրի
Գյումրիում մայիսի 25-ին, 4 տարվա դադարից հետո, մեկ բացառիկ համերգով ելույթ կունենա աշխարհահռչակ ջազ երգչուհի, հայկական ջազի թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանը։ Համերգը «Ջազը և Գյումրին» նախագծի շրջանակներում է, Տաթևիկ Հովհաննիսյանի հայաստանյան համերգների առաջին կանգառը՝ Գյումրին։
Գյումրեցի Սաթենիկ Գևորգյանն անցավ «Ты супер!»–ի եզրափակիչ փուլ (տեսանյութ)
«Ты супер!» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սաթենիկ Գևորգյանը հիանալի երգեց կանադացի երգչուհի Սելին Դիոնի «Սիրտս կբաբախի» (My Heart Will Go On) ստեղծագործությունը «Տիտանիկ» ֆիլմից։ Նրա երգի ընթացքում ժյուրիի չորս անդամներն էլ սեղմեցին բաղձալի կանաչ կոճակը, իսկ երգի ավարտից հետո ամբողջ դահլիճը միաձայն բացականչեց` կեցցես, կեցցես։
«Հարսանիք թիկունքում» կամ՝ ապրել եւ ապրիլ
Շուտով Գյումրու դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնվի «Հարսանիք թիկունքում» երկու գործողությամբ դրաման, որը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին: Առաջնախաղը նախատեսված է մայիսի 30-31-ին: Ներկայացման ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը, պիեսի հեղինակը՝ Անահիտ Աղասարյանը, երաժշտական ձևավորումը երգիչ, կոմպոզիտոր Հայկոյինն է, բեմի նկարիչ-ձևավորողն է Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի:
ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել, պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղական Երվանդ Սերոբյանը: Այս մասին մայիսի 15-ին, ՇՊՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Վանդալիզմ Գյումրու գերեզմանոցներում եւ բացահայտ անպատժելիություն (մաս 2)
Գյումրու գերեզմանատներից մեկում տեղի ունեցող վանդալիզմի փաստերին մեր նախորդ անդրադարձից հետո, մեր համաքաղաքացիներից ստացանք բազմաթիվ զանգեր, նկարներ, մի շարք այլ փաստեր ևս: Գերեզմանատան տարածքի հողակտորները բաժանվում, բաշխվում, թաքցվում ու տրամադրվում են ինչ-որ անհայտ՝ չգրված օրենքների հիման վրա:
«Հոգումս կպահեմ հարազատ դարձած իմ Շիրակի մարզը»
Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը մայիսի 3-ին հրաժեշտի ասուլիս էր հրավիրել: Նա անդրադարձավ նաև համաժողովրդական հեղափոխությանը. «Հայաստանի համար նոր օր է բացվում: Դեռ մեկ ամիս առաջ անհնարին թվացողն այսօր արդեն իրականություն է: Ժողովուրդը հաղթեց, քանի որ պահանջն արդար էր, կամքը` անկոտրում: Երկիրը թևակոխում է զարգացման նոր փուլ…»: