Լեննագանի (ես չեմ սիրե Լենինական ու Գյումրի. ըսպես լավ է) մասին առասպելներ դեռ կհասցնենք հյուսել, կպատմեմ ձեզ էն ժամանակ, երբ վերջապես իմ վաղեմի երազանքս իրականություն կդառնա ու Լեննագանս կհռչակվի առանձին հանրապետություն: Ու հեչ մեկին գաղտնիք չէ, oր մենք եսօր էլ ենք առանձին ու մենք մեզի չենք կապե Երևանի կամ Վանաձորի հետ: Ունինք առանձին օրենսդրություն`օրենքի առաջին հոդվածի, առաջին կետի համաձայն ղոնախներին՝ օտարերկրացիներին, էլի, բդի աղով-հացով դիմավորենք ու ճամփու դնենք:
«Արգելավազորդների օրն ենք ընկել. հերթով պետք է վրայից թռնենք, լուծում տանք»
Մարտի 24-ին Շիրակի պետհամալսարանում կայացավ հոգաբարձուների և գիտական խորհրդի համատեղ նիստը, որը փակ էր: Նիստին ներկա էին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր, ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը, նախկին ԱԺ պատգամավոր, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի պրոռեկտոր Սուքիաս Ավետիսյանը, ՇՊՀ ռեկտորը և գիտխորհրդի անդամները: Նախ այն հանգամանքը, որ լրատվամիջոցներին զգուշացվել էր ներկայանալ վկայագրերով, արդեն իսկ զարմանալի էր, էլ չեմ ասում, որ համալսարանում ոստիկաններն էին ներկա: Մի՞թե ուսանողական ընդվզումից էին «սարսափել»:
«Ըսի-ըսավ»` Միշա Պողոսյանի հետ
Բամբասանքը մեր կյանքի մի մասն է կազմում, այն քայլում է փողոցով, նրբանցքներով, այցելում տներ, նույնիսկ նստում ավտոբուս և հասնում գյուղ, հարևաններին սուրճի առիթ հաղորդում և ակաջից ականջ հասնում բամբասվողին: Իսկ որևէ մեկի վատ կամ լավ արարքը պատմելը բամբասա՞նք է: Իհարկե՛: «Ըսի-ըսավ»-ի մասին երկար կարելի է գրել, փիլիսոփայել, բայց կարիք չկա, քանի որ մեր նախագծում կարևորը ոչ այնքան վիճակն է, որքան դրա արդյունքը։ Սա ամենևին էլ ես չեմ մտածում, այլ տնային «խալաթով» նստած մի օրիորդ, ով մտածում է, թե ինչպես բամբասվել «Շրջապատի» հետ ՄԻՇԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ մասին:
«Աստված մեզանից երես է թեքել»
Հարցեր, բնավ, պետք չէր տալ, տիկինն այնքան էր լցված, որ անկախ իրենից, չգիտես բողոքն առ Աստված էր, թե՞ ի լուր աշխարհի, կիսվեց հոգում կուտակվածով: «Այսօր աղջկաս ծնունդն է… Առավոտ արթնացավ, ասաց. «Մա, ափսոս մենակ կմնաս, ու էրեխես էս վիճակին է, թե չէ կկախվեի…»: Ա՜խ, եթե իմանայի, որ կյանքն այսպես մեզանից երես կթեքեր, ես երեք երեխա չէի ունենա»:
Դեկորատիվ բարեկարգումներ
Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով՝ 2-ամսյա ժամկետում պետք է բարեկարգվեն և կանաչապատվեն «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի և Երևան տանող ճանապարհահատվածները, Գյումրու հրապարակի հարակից տարածքը: Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ ընթացքում է: Մեզ պատասխանեց քաղաքապետի մամուլի խոսնակ ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
Շիրակի պետական համալսարանի ուսանողների մամլո ասուլիսը (տեսանյութ)
Շիրակի պետական համալսարանի ուսանողների մամլո ասուլիսը:
«Ունենք կադրային որակ, որը կարող է հմտանալ ցանկացած մասնագիտության մեջ»
Հարցազրույց «Լենտեքս» ՍՊԸ հիմնադիր տնօրեն ԿԱՐԵՆ ԳՈՄՑՅԱՆԻ հետ:
Պարելը մեր հոգու խորքային պահանջներից եւ կյանքի շարժիչ ուժերից մեկն է
Միջոցառումից միջոցառում եթե առիթ չլինի, տարիներով քրտնաջան աշխատանքդ ի ցույց ես դնում մի 5 րոպեով, ղեկավարության ու հյուրերի, հավաքվածների դիմաց, ասֆալտի վրա, երեխային մրսեցնում ես, ու դու պետք է գո՞հ լինես… Իսկ որ երեխայի ծնողը մոտենում ու հարցնում է, թե՝ «Ընկեր Սենիկ, լավ, ինչի՞ իմ աղջկան էդ 5 րոպեի համար հանիր, մրսեցրիր»…
«Ջգողություն» կրթօջախների միջեւ
Գյումրու «Սևերսկի» կոչվող թաղամասում գործում է «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում են ինչպես թաղամասի դպրոցականները, այնպես էլ «Թռչունյան տուն» խնամքի հաստատության սաները: Դպրոցը պետական հովանավորություն չունի և գործում է բարեգործական հիմունքներով:
«Հարեւանի խորհուրդ տված» դեղատոմսը այլեւս չի անցնի
Մարտի 1-ից ուժի մեջ մտավ կառավարության 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բացթողնելու կարգը։ Մարտի 1-ից դեղերի մի մասը հնարավոր կլինի գնել առանց դեղատոմսի, մյուս մասը դեղատոմսերով։ Հետաքրքիր էր իմանալ Շիրակի մարզի առողջապահության և սոցիալական վարչության պետ՝ ՄԵՍՐՈՊ ԲԶՆՈՒՆՈՒ կարծիքն այս առումով: