«ՖՈՏՈպատմություն. 29 տարի անց»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«ՖՈՏՈպատմություն. 29 տարի անց»

Նկարներում մարդիկ են, ովքեր ակամայից հայտնվել ու արդեն 30 տարի ապրում են այս պայմաններում, մարդիկ, ովքեր ծնվել ու երեխաներ են ունեցել տնակներում ու այն միջավայրը, որտեղ շարունակվում են խորտակվել մարդկային ճակատագրերը…

Շիրակի մարզից խոշոր եղջերավոր անասուններ չեն արտահանվել
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Շիրակի մարզից խոշոր եղջերավոր անասուններ չեն արտահանվել

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը «Շրջապատի» հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի մեր մարզում մոտ 3000 գլուխ խոշոր, շուրջ 5000 գլուխ մանր եղջերավոր անասուն է պակասել…

«Բարաթներ տվեք, բա-րաթ-ներ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Բարաթներ տվեք, բա-րաթ-ներ»

Ի դեպ, բարաթ տալ-առնելը վարչապետից է «մոդա» դարձել: Դեռևս փետրվարին, երբ առաջին անգամ հայտարարեց Գյումրու զարգացման ծրագրերի մասին, իր խոսքում ասաց, որ բարաթ չի կարող ներկայացնել, թե երբ կավարտեն աշխատանքները: Երևի իր մոտ անցկացրած խորհրդակցության ժամանակ քաղաքապետից է բարաթ ուզել, քաղաքապետն էլ՝ ենթակառուցվածքներից պահանջեց…

Վառելափայտը թանկացել է 35 տոկոսով
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Վառելափայտը թանկացել է 35 տոկոսով

Բացի այն, որ Գյումրիում վառելափայտի ազատ վաճառք գոյություն չունի, նախորդ տարվա համեմատ դրա գինը բարձրացել է: Եթե անցած տարի Գյումրիում վառելափայտի գները տատանվում էին 16.000-17.000 դրամի սահմաններում, այս տարի դրա գները 23.000-25.000 դրամի սահմաններում են…

Ստեղծել այն օազիսը, որտեղ քեզ բավարարված կզգաս
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Ստեղծել այն օազիսը, որտեղ քեզ բավարարված կզգաս

«Վարդևանյան պարի թատրոնի» պարուսույց և գեղարվեստական ղեկավար Հովհաննես Վարդևանյանը հպարտորեն է նշում, որ ինքն է ընտրել իր մասնագիտությունը, թեև ծնողները չէին խրախուսել ընտրությունը: Նրանք ցանկանում էին, որ իրենց որդին ավելի «լուրջ», պաշտոնական առաջխաղացման ռեալ հնարավորություն տվող մասնագիտություն ունենար…

Վերջին երկու վկայագրերով ազդարարվեց ԲԳՎ ծրագրի ավարտը Գյումրիում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Վերջին երկու վկայագրերով ազդարարվեց ԲԳՎ ծրագրի ավարտը Գյումրիում

Շահառու Հովհաննես Մադոյանը փառք տվեց Աստծուն, ինչին Շիրակի մարզպետը արձագանքեց. «Աստծո չէ, կառավարության», Մադոյանը պնդեց՝ «Չէ, Աստծո», Շիրակի մարզպետը ժպտալով համաձայնեց. «Լավ՝ Աստծո օգնությամբ»…

Տառապալից սիրուն հարություն պարգեւողը
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Տառապալից սիրուն հարություն պարգեւողը

Գյումրու Օյունջյան կրթահամալիրի «Վարդուհի» արվեստի դպրոցում կայացավ Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) լույս ընծայված ալբոմի շնորհանդեսը, որին մասնակցեցին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներ, մշակութային գործիչներ և Վալմարի արվեստի երկրպագուներ: Ալբոմի հրատարակումն հնարավոր է դարձել Մշակույթի նախարարության, «Բարեգործական ընդհանուր միության» աջակցությամբ և ՀՀ նախագահի տիկնոջ հովանավորությամբ: