ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թագուհի-տատիկն ասել է՝ «НЕТ»

Բուքինհեմյան պալատի լավատեղյակ աղբյուրը պատմել է, որ հուլիսի վերջերին արքայազն Հարրին եւ 35-ամյա դերասանուհի Մեգան Մարկլը պետք է մեկնեին Աֆրիկա՝ ռոմանտիկ ճանապարհորդության, որտեղ երիտասարդը ամուսնության առաջարկ էր անելու, իսկ դերասանուհին էլ պատրաստ էր «այո» պատասխանել: Սակայն, երբ բանը հասել է Հարրիի տատիկին՝ թագուհի Ելիզավետա 2-րդին, ամուսնության հարցն անորոշ ժամանակով հետաձգվել է: Պարզվում է՝ թագուհի-տատիկը խիստ զայրացել է թոռան վրա: Բա, բնական է. Մեգանի երակներով «երկնագույն արյուն» չի հոսում, բացի այդ, նա արդեն մեկ անգամ ամուսնացած եղել է (ինչպես ասում են գյումրեցիք ՝ «տարած-ետ բերած»):

Ավելին՝ տատիկն անգամ թոռան դեմ կամ/կամ հարց է դրել. կամ կենթարվի ու չի ամուսնանա, կամ ականջները կտեսնի՝ թագավորի գահը չի տեսնի: Այնպես որ, Հարրին հիմա այս ամենը պետք լա¯վ քցի-քաշի ու որոշի՝ սրտի՞ն լսել, թե ապրել արքայավայել կյանքով : Նրա մտերիմները մտահոգված են արքայազնով, ասում են, որ վերջերս տղան շա¯տ տխուր է: