«Շրջապատ»-ի բլից հարցերին է պատասխանում գյումրեցի ծանրամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
– Ձեր օրը սկսում եք…
– … Առավոտյան վազքից և նախավարժանքից:
– Ձեր ամենատարօրինակ սովորությունը:
– Չունեմ:
– Իր, որը միշտ ձեզ հետ է:
– Վզնոց:
– Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի:
– Չգիտեմ:
– Չեք սիրում, երբ կինը…
– …ստում է:
– Մի բան, որ երբեք չեք անի:
– Չեմ դավաճանի:
– Ինչի՞ց եք վախենում:
– Շներից:
– Թեմա, որի շուրջ սիրում եք խոսել:
– Մեքենաներից:
– Մարդ, ով գիտի ձեր բոլոր գաղտնիքները:
– Այդպիսի մարդ չկա:
– Ձեր ամենասիրելի վայրը:
– Իմ տունը:
– Երազում եք…
– … գնալ ճանապարհորդության:
– Ո՞ր ուտելիքն եք ամենաշատը սիրում:
– Հայկական խորոված:
– Ձեր ոգեշնչման աղբյուրը:
– Իմ անցած ճանապարհը:
– Կյանքում չեք ների…
– … Դավաճանությունը:
– Երբ բարկացած եք…
– … Ինձ շատ դժվար է բարկացնելը:
– Ձեզ հունից հանում է…
– … Երևանի անվերջ խցանումները:
– Ձեզ հասկանալու համար դիմացինը…
– … Պետք է լսի ինձ:
– Մեկ բառով նկարագրեք ինքներդ ձեզ:
– Բարի:
– Շրջապատում ինչպիսի՞ն եք:
– Ընկերասեր:
– Սպորտից զատ՝ ձեր սիրելի աշխատանք–զբաղմունքը:
– Աշխատանք չունեմ, սիրում եմ մեքենա վարել:
– Ազատ ժամանակ սիրում եք…
– … Նարդի խաղալ:
– Գոռ Մինասյանը 10 տարի առաջ և 10 տարի հետո:
– Շատ բան է փոխվել, բայց իմ մարդ տեսակը նույնն է մնացել, և կմնա:
– Կամուսնանաք, եթե…
– … Եթե գտնեմ իմ երկրորդ կեսին:
– Եթե չլիներ սպորտը…
– … Չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց երևի որևէ բիզնեսով կզբաղվեի:
ՌԻՄԱ ԿԱՐՃԻԿՅԱՆ
ՇՊՀ, լրագրության բաժին, 4-րդ կուրս