ՍՊՈՐՏ

Խորեն Հովհաննիսյան. «Մեր հավաքականը վերջերս միայն մեկ մարտավարություն ունի՝ արագ գոլ խփել»

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը ռուսական «Матч ТВ»-ին տված հարցազրույցում խոսել է հայկական ֆուտբոլի ու Հայաստանի հավաքականի մասին:

Ճի՞շտ ուղղությամբ է զարգանում հայկական ֆուտբոլը:

– Ներկա պահի՞ն, թե՞ ընդհանրապես:

– Կոնկրետ՝ հիմա: Հույս կա՞, որ Հայաստանի հավաքականը այլեւս չի պարտվի Ջիբրալթարին:

– Վերջերս ղեկավարությունը փոխվեց, տեսնենք ինչ կլինի: Դեռեւս դուր չի գալիս, թե ինչպես են ընթանում գործերը: Ոչ մի փոփոխություն: Ինչպես կար, այնպես էլ մնացել է:

– Իսկ հին ղեկավարությունը դուր գալի՞ս էր:

– Ընդհանրապես դուր չէր գալիս:

– Նայե՞լ եք Մխիթարյանի խաղը «Լիվերպուլի» դեմ:

– Իսկ Դո՞ւք:

– Նայել եմ:

– Եվ ի՞նչ:

– Այնքան էլ լավ չէր:

– Եթե ես նման բան ասեմ, սխալ կհասկանան: Ավելի լավ է Դուք ասեք: Անգլիայում իր մոտ չի ստացվում: Բայց երեւի դեռ կստացվի, երևի:

Կասե՞ք՝ ինչպե՞ս կարելի էր պարտվել Ջիբրալթարին:

– (Ծիծաղում է): Մխիթարյանին է պետք հարցնել: Տեսե՞լ եք այդ թիմը: Եթե ես և Դուք դուրս գանք խաղադաշտ, կհաղթենք:  Մեր հավաքականը վերջերս միայն մեկ մարտավարություն ունի՝ արագ գոլ խփել: Իսկ Ջիբրալթարին դժվար է արագ գոլ խփել, համաձայն եմ: Պետք է հետևություններ անել, ուրիշ ծրագիր ունենալ: Հիմա Մակեդոնիային հաղթեցինք: Ամեն ինչ նորմալ է, լավ է, այո՞: Ոչ: Մյուս խաղին էլի առանց հետևությունների դուրս կգան:

– Չեք հավատում մարզիչ Գյուլբուդաղյանցի՞ն:

– Ես ինչու՞ պետք է հավատամ: Կարևորը՝ ֆեդերացիան հավատա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

print
646