ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ ընտրողի IQ-ն որոշող թեստ

1. Նախընտրական ելույթներում պատգամավորության թեկնածուները սովորաբար ի՞նչ են խոստանում բարձրացնել: (1 միավոր)

Ա – Ծանրաձող

Բ – Հեղինակություն

Գ – Աշխատավարձ

Դ – Տրամադրություն

 

2. Հայկական հեքիաթ. «Պրծա՜վ, Քաջ Նազարը էլ … (ո՞ւր) գնացողը չէ»: (1 միավոր)

Ա – Ընտրության

Բ – Կռիվ

Գ – Գրողի ծոցը

Դ – Հարևանի կնոջ ծոցը

 

3. Ի՞նչ են անում Ազգային ժողովի նիստը: (1 միավոր)

Ա – Գումարում

Բ – Հանում

Գ – Արմատ հանում

Դ – Արմատախիլ անում

 

4. Նշված բառերից գոյություն ունի միայն մեկը: Ո՞րը: (1 միավոր)

Ա – Գրպանմտուկ

Բ – Բերանմտուկ

Գ – Ականջմտուկ

Դ – Խորհրդարանմտուկ

 

5. Ո՞վ է հայրենի երկիրը լքած մարդը, գաղթականը: (1 միավոր)

Ա – Պաշտոնանկ նախարարը

Բ – Պարտված թեկնածուն

Գ – Հիասթափված գյումրեցին

Դ – Պանդուխտը

 

6. Ի՞նչ կամ ո՞վ է էլեկտորատը: (1 միավոր)

Ա – Հոսանքի դիմադրողականության միավոր

Բ – «Լևի» քաշած էլեկտրալար

Գ – Ընտրազանգված

Դ – «Տոկի տված» զանգվածներ

 

7. Այդ անվանումով լոտո Հայաստանում դեռ չի եղել: (2 միավոր):

Ա – Բարի

Բ – Համով

Գ – Ընտանեկան

Դ – Պատգամավորական

 

8. Պ.Դուրյան, «Լճակ». «… Զի քու խորքիդ մեջ անձկավո՞վ նայեցավ»: (2 միավոր)

Ա – Հուսահատ մը

Բ – Չոր թոշակով ապրող մը

Գ – Երեսփոխան մը

Դ – Մոլոր-շիվար ընտրող մը

 

9. Մեր երկրի տնտեսության համար հատկապես վտանգավոր է հենց այդ համակարգը: (2 միավոր)

Ա – Ազատ

Բ – Պլանային

Գ – Կլանային

Դ – Կու-կլուքս-կլանային

 

10. Ո՞ւմ ձին պետք է թամբած լինի, ըստ հայկական առածի: (2 միավոր)

Ա – Սուտ խոստումներ տվողի

Բ – Ճիշտ խոսողի

Գ – Նիկոլ Փաշինյանի

Դ – Սերժ Սարգսյանի

 

11. Ովքե՞ր չեն դավաճանում` համաձայն ՀՅԴ կարգախոսի: (2 միավոր):

Ա – Ընկերների ընկերուհիները

Բ – Հին ընկերները

Գ – ՀԱԿ-ից թռածները

Դ – ՀՀԿ օլիգարխները

 

12. Չերնիշևսկին ո՞ր վեպում է շարադրել իր ազատատենչ գաղափարները: (2 միավոր)

Ա – «Ի՞նչ ուտել»

Բ – «Ի՞նչ անել»

Գ – «Ո՞ւմ ընտրել»

Դ – «Ո՞ւմ տունը քանդել»

 

13. Ո՞վ է զբաղեցրել ԽՍՀՄ ղեկավարի պաշտոնը 16 տարի շարունակ: (2 միավոր)

Ա – Նիկոլ Վովայիչը

Բ – Լեոնիդ Իլյիչը

Գ – Վլադիմիր Իլյիչը

Դ – Վլադիմիր Վլադիմիրովիչը

 

14. Ի՞նչ է Ձեր անունը (1 միավոր):

Ա – Չոմբե

Բ – Լոմբե

Գ – Նդումբուկ

Դ – գրեք Ձեր անունը

Հուշում. եթե Ձեր անունը կհամընկնի Ա, Բ, Գ տարբերակների հետ, ուրեմն Դուք աֆրիկական երկրներից մեկի գործակալ եք (օրինակ` Զիմբաբվեի), տես արդյունքների 3-րդ կետը և հետևիր այդ կետում նշված հրահանգներին:

 

Ամփոփեք արդյունքները.

1. Եթե Ձեր IQ=21 («օչկո») միավոր, ուրեմն լավ եք իրազեկված, հստակ գիտեք՝ ինչ եք ուզում: Հետևաբար, արխային գնացեք ընտրությունների` երկրի ապագան Ձեր ձեռքում է: Այսինքն, մեր հաջորդ «բեզպիծիմինուտ» վարչապետը Դուք եք (ախր որտե՞ղ էիք մինչև հիմա):

2. Եթե Ձեր IQ=2-5 միավոր, ուրեմն այնքան էլ իրազեկված չեք, բայց էլի արխային գնացեք ընտրությունների, կամ արխային մի գնացեք, բան չի փոխվի: Միևնույն է՝ այդ դեպքում ապագան մնալու է նույնը` պայծառ ու անհասանելի:

3. Եթե Ձեր IQ=0 կամ գոնե 1 (տես 14-րդ հարցը), ուրեմն կարող եք ընտրության չգնալ, մնացեք տանը, որ Ձեզ հեշտ գտնեն: Ում որ պետք է, նա էլ կգա Ձեր ետևից, օրինակ՝ Վանեցյանը:

4. Եթե Ձեր հավաքած միավորների մեկնաբանությունը չեք գտնի 1-3 կետերում, ուրեմն արխային եղեք` Դուք շա՜տ նորմալ մարդ եք: Բայց «նորմալ մարդ» և «նորմալ ընտրող» բառերի միջև շա՜տ մեծ տարբերություն կա:

 

Պատասխաններ
1-Գ: 2-Բ: 3-Ա: 4-Գ: 5-Դ: 6-Գ: 7-Դ: 8-Ա: 9-Գ: 10-Բ: 11-Բ: 12-Բ: 14-Բ (Բրեժնև): 15-Դ (ի՞նչ է Ձեր անունը):

Կազմեց` ԱՇՈՏ ԳՈՄՑՅԱՆԸ

print
1,427