Ապրիլի 13-19-ը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա ընթացքում ֆրանսիական «Սաթե-Աթղը» թատերական միությունը ներկայացրեց «Սասնա Ծռեր» էպոսի երաժշտական բեմադրությունը՚ ֆրանսերեն լեզվով և աֆրիկյան երաժշտության ռիթմերով: Ներկայացման հայաստանյան հյուրախաղերն իրականացվում էին Հայաստանում ֆրանսիական դեսպանատան միջոցով:

Ուզում եմ «Գունեղ Զարթոնք»-ով ձեզ ժպիտ պարգեւել
«Իմ գործերում Շիրակ աշխարհն է ու իմ ծննդավայրի՝ Արթիկի գույները՝ բնության ներդաշնակ գույները: Փորձել եմ իմ «ծաղիկների» միջոցով գույն, լույս, մաքրություն, պարզություն ու ժպիտ նվիրել կանանց, ինչը շատ է հիմա պակասում. չէ՞ որ կանայք իրենց նուրբ ուսերին կյանքի բավականին ծանր բեռ են կրում ու պատվով տանում դժվարությունները»…

«Բարեւ Գյումրի». Գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդես
Հարցազրույց գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱՅԻ հետ:

Խաղացանկին ծանոթացեք կայքից, տոմսեր պատվիրեք առցանց
Կայացավ gyumritheatre.am կայքի շնորհանդեսը: Այսուհետ թատրոնի ողջ տեղեկատվական բազան հասանելի կլինի կայքում, իսկ առավելությունն էլ այն է, որ հանդիսատեսը կկարողանա տեղեկանալ, թե ինչ ներկայացումներ են նախատեսված և առցանց տոմս գնել: Կայքում կարող եք ընթերցել թատրոնի ստեղծման պատմությունը, 155 թատերաշրջանների մասին, ծանոթանալ գործող դերասանների կյանքին ու խաղացանկին, ամսական նորություններին, դիտել ռեպորտաժներ և այլն…

Անկախ ստեղծված իրավիճակից, մենք հաղթանակներ ենք գրանցել
Հարցազրույց ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն ԱՐԹՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

«Իմ սեր՝ Գյումրի»
Հարցազրույց Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:

«Եթե փող կորցնես՝ ոչինչ չես կորցնի, եթե ընկեր կորցնես՝ շատ բան կկորցնես, եթե առողջություն կորցնես՝ ամեն ինչ կկորցնես»
Հարցազրույց Գյումրիի Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, արվեստագետ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Ստվերներ, որոնք անձեւ չեն, պաղ ու միապաղաղ չեն…
… 4-8 տարեկան երեխաներ էին մեր հանդիսատեսը, բայց պիտի փաստեմ, որ նրանց ծնողներն էլ պակաս ոգևորությամբ չէին դիտում: Ի վերջո, մենք Գյումրվա մոտիվներով, Գյումրվա տիպաժներով՝ Խելառ Սաքոն, Պոլոզ Մուկուչը, Օրիորդ Վարսենիկը… բոլորը կային մանրապատման մ

«Օհ, Փարիզ, Փարիզ՝ Գրան Պրիզ»
Անգամ պանդեմիայի շրջափուլում մշակութային Գյումրին միջազգային հարթակից մրցանակ է բերում. ֆրանսիական Vocal City միջազգային փառատոնի շրջանակներում, 55 երկրների մասնակիցների շարքում, խստապահանջ ժյուրիի ընտրությամբ, Գրան-Պրի մրցանակը եկավ Գյումրի: Իսկ այդ մրցանակի ստանալու հրճվանքը մեզ պարգևեց երգչուհի ԱՆԻ ԲԵԿՋԱՆՅԱՆԸ (Անի Բեկ):