ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մուտիի «մուտիտը»

Պարզվում է, միայն մեր երկրում չէ, որ աշխատանքից բացակայության համար կարող են «սուտի բժշկի թուղթ» հանել:

Հանրահայտ դրասանուհի Օռնելա Մուտին պարտավոր է տուգանք վճարել իտալական թատրոնին՝ կեղծ «բժշկի թուղթ» ներկայացնելու համար, իբր հիվանդ է եղել ու գործի չի գնացել, ինչի պատճառով իր մասնկցությամբ ներկայացումը խափանվել է: Երկար ժամանակ ձգձգվող դատական քաշքշուկը վերջապես եզրափակվել է: Ըստ դատարանի վճռի, Մուտին դատապարտվել է 6-ամսյա  պայմանական ազատազրկման, բացի այդ պարտավոր է 500 եվրո տուգանք վճարել թատրոնին:

Իսկ Մուտիի սուտ հիվանդ լինելը բացահայտել են պապարացիները: Պարզվում է, երբ նա «հիվանդ» է եղել, այդ ընթացքում հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինի հետ, ինչը ֆիքսել են պապարացիները:

Հ.Գ. Մուտի, Մուտի… էլ «մուտիտ» անելը ո՞րն էր. մոռացե՞լ էիր, որ թե դու , թե Պուտինը հանրահայտ եք: Իսկ դա նշանակում է, որ ֆոտո եւ տեսա խցիկների աչքից չէիք վրիպի: