ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ռոբասերժական բանդայի լոբբիստական ջանքերը Վենետիկի հանձնաժողովում ավարտվել են մի նոր ծանր պարտությամբ»

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թարմ տեղեկություններ ունեմ, որ ռոբասերժական քաղաքական բանդայի լոբբիստական ջանքերը Վենետիկի հանձնաժողովում, որոնք վերջին շրջանում հասել էին գագաթնակետին, ավարտվել են մի նոր ծանր պարտությամբ։ Վենետիկի հանձնաժողովում եւ Եվրոպայի Խորհրդում, իմ բարեկամների տեղեկությունների համաձայն, երեկ, հոկտեմբերի 11-ին Վենետիկի հանձնաժողովը որոշում-կարծիք է ընդունել Հայաստանի դատական օրենսգրքում եւ այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։

Հակառակ հանրապետականների չարչարանքների, պահպանվել է որոշման-կարծիքի 59-րդ հոդվածը, համաձայն որի Վենետիկի հանձնաժողովը, թեեւ, ընդհանուր առումով, դեմ է Սահմանադրական դատարաններում «պաշտոնից վաղաժամկետ հեռացման այնպիսի ընթացակարգերին, որոնք պարտադիր են, կամ վերաբերվում են մեծ թվով դատավորների», ընդունում է, որ.

«ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՅԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԿԱԽՎԱԾ Է «ՀԻՆ» ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ։ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐԱԿՇՌՈՂ ՇԱՏ ՀԱՏՈՒԿ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ, ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԻՍԿԱԿԱՆԻՑ ԲԱՑԱՌԻԿ Է ԵՒ ՀԵՏԵՒԱԲԱՐ ԱՅՆ ՉԻ ԱՌԱՐԿՈՒՄ ԱՅԴ ՄԻՋՈՑԻՆ»։

Ինչ վերաբերում է նախագահական անձեռնմխելիության հետ կապված Հայաստանի ՍԴ-ի դիմումին, որոշվել է հավաքել Վենետիկի Հանձնաժողովի 62 անդամակից երկրների սահմանադրական եւ օրենսդրական պրակտիկայի հետ կապված տեղեկություններ եւ նորից անդրադառնալ հարցին 2020 մարտին, տեղեկությունները հավաքելուց հետո։ Սա նույնպես նշանակում է, որ, հակառակ Հրայր Թովմասյանի ջանքերի, Վենետեիկի հանձնաժողովը չի ցանկանում ներքաշվել Հայաստանի ներքաղաքական քաշքշուկի մեջ եւ հրատապ կարգով դիտարկել հարցը։

Քաղաքական իմպուլսները Վենետիկի Հանձնաժողովից եւ Եվրոպայի Խորհրդից ակնհայտ են. Հանձնաժողովը չի ընկնելու իրավական ֆորմալիզմի հետեւից եւ պաշտպանելու է ժողովրդավարական հեղափոխության բովանդակությունը։

Ապրե՛ն բարեկամներս եւ հույսով եմ, որ կշարունակեն նույն ոճով»։

print
280