ՄՐՑՈՒՅԹ

Սիզավետի միջնակարգ  դպրոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի  «Սիզավետի միջնակարգ  դպրոց» ՊՈԱԿ-ի  գերմաներեն (15 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին։

Մրցույթին մասնակցելու համար  պետք է ներկայացնել`

— դիմում (ձև 1),

— 1 լուսանկար 3×4 չափի,

— բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),

— անձը հաստատող փաստաթուղթ,

-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),

— ինքնակենսագրություն (ձև 5),

-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաևզինվորական գրքույկ

— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

— որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։

Փաստաթղթերն  ընդունվում են 2023թ. սեպտեմբերի 7–ից մինչև սեպտեմբերի 20–ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա  2023 թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 14:00-ին,  ՀՀ Շիրակի մարզի «Սիզավետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։

Հասցեն՝ Շիրակի մարզ, գ. Սիզավետ 4-րդ փողոց, 5 դպրոց:

Տեղեկությունների համար զանգահարել` 077 76 17 08 հեռախոսահամարով:

77