Հայաստանի ֆուտբոլի ապագան մշուշոտ է
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ապագան մշուշոտ է

«Նախ պետք է սկսել մարզչի գործոնից, զուտ ֆուտբոլային առումով, թե ինչ է կատարվում գործկոմում, թողնենք մի կողմ: Մենք չգիտենք, թե ինչ չափանիշներով է մարզիչ նշանակվել: Առաջնայինը մարզչի հարցն է, երկրորդը՝ ֆուտբոլի կառուցվածքային խնդիրն է՝ մանկապատանեկան, պատանեկան, երիտասարդական էստաֆետը ես չեմ տեսնում: Տպավորություն է, որ գլխավոր թիմը չի սնուցվում երիտասարդականից»:

Ես հանձնվողը չեմ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՊՈՐՏ

Ես հանձնվողը չեմ

«Շրջապատի» զրուցակիցն է Հայաստանի լավագույն ծանրորդուհիներից մեկը՝ Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության մրցանակակիր, գեղեցկուհի Հռիփսիմե Խուրշուդյանը:

Մեկնարկը տրվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՍՊՈՐՏ

Մեկնարկը տրվեց

Սա ոչ միայն սպորտային տարածք կլինի, նաև կծառայի շոուների, միջոցառումների համար: Գիտեք, որ շուտով Գյումրիում ձմեռը կսկսվի, դրա պատճառով մենք կհասցնենք միայն հողի դրենաժային աշխատանքներն իրականացնել, բայց նախատեսել ենք այս տարի ձմեռային սահադաշտ սարքել, ամանորյա միջոցառումներն այստեղ անցկացնել, «Շիրակի ձմեռ» ամենամյա միջոցառումն անցկացնել… Համապատասխան կլուսավորենք, կզարդարենք, բեմ կդնենք, համերգ կկազմակերպենք

23.9 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի համար
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

23.9 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի համար

Կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշում, ըստ որի ԿԳՄՍ նախարարությանը հատկացվում է 23.9 միլիոն դրամ Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու նպատակով։

Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել
ՍՊՈՐՏ

Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ 

Քաղաքապետարանը «բարաթ» է ուզում, որ համոզվի
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Քաղաքապետարանը «բարաթ» է ուզում, որ համոզվի

«Հիմա չգիտեմ, մեր ջրից է, օդից է, չեչիլ պանրից է՝ մեր հողը չեմպիոն աճեցնող, չեմպիոն տվող է: Մեր մոտ թասիբով սպորտսմենի պրոդուկտը լավ «կաճի»: Հեչ լսե՞լ եք, Սևանի թասիբով ձուկ կամ Հոկտեմբերյանի թասիբով ծիրան… Ու դրա համար էլ հենց Լենինականում պիտի կառուցվեր էդ մարզահամալիրը: Ես քաղաքապետին բացատրեցի, որ ես, ճիշտ է, գործարար եմ, բայց օլիգարխ չեմ, ես կարող եմ դաշտը ստեղծել, բայց մնացած ենթակառուցվածքները ստեղծելու համար ներդնողներ են պետք…»:

Որքան թուրքերը փորձեցին խանգարել՝ իրենց մոտ դա չստացվեց
ՍՊՈՐՏ

Որքան թուրքերը փորձեցին խանգարել՝ իրենց մոտ դա չստացվեց

Համաշխարհային Գիմնաեստրադան մարմնամարզության ցուցադրական ելույթներ են, որն անցկացվում է 4 տարին մեկ՝ ինչպես օլիմպիական խաղերը, միայն այն տարբերությամբ, որ այստեղ ոչ թե մեդալներ բերելու համար են գնում, այլ տարբեր երկրների մարմնամարզության թիմերը, առանց տարիքային սահմանափակման, սպորտն ու արվեստը համատեղած՝ ներկայացնում են ազգային առանձնահատկություններն ու մշակույթը:

«Հասկացողը՝ կհասկանա, չնայած չուզեցողներ կան, ոչ թե չհասկացողներ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

«Հասկացողը՝ կհասկանա, չնայած չուզեցողներ կան, ոչ թե չհասկացողներ»

«… տղեքը կմնան ըստեղ ու կկռվին, նման հաջողություն են ունենում, որի համար պիտի պարծենաս, շնորհակալ լինես։ Էսօր Չինաստանից հյուրեր ունեի, ասում եմ Գյումրին սպորտային քաղաք է, դե պատկերացրեք, 9 միլիոնանոց Սիան քաղաքը չեմպիոն չունի, 100 հազարանոց Գյումրին 3 հատ չեմպիոն ունի…»

Գոհանալ՝ ունեցածո՞վ, թե՞, այնուամենայնիվ, մատնանշել բացերն ու խոսել խնդիրներից
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Գոհանալ՝ ունեցածո՞վ, թե՞, այնուամենայնիվ, մատնանշել բացերն ու խոսել խնդիրներից

Ըստ ակադեմիայի աշխատակիցների մասնավոր խոսակցությունների. «Խնդիրները սրանցով չեն ավարտվում»… Ֆուտբոլի ակադեմիայի շենքը նման է այն նորահարսին, որի երեսին քանի դեռ քող է գցած՝ հիասքանչ է, իսկ երբ քողը բարձրացնում ես, այ, այստեղից սկսվում է անտեսանելի կողմի բացահայտումները…