Հարցազրույց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար ՍԵՅՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:
Հեղափոխությունը Գյումրուց եւ Գյումրիում
I-Link open platform for ideas («Այ-լինկ» գաղափարների բաց հարթակ) հասարակական կազմակերպության «120 րոպե» ակումբ ֆորմատով՝ գործընկեր կառույց Գյումրու «Համով լանչ»-ում կազմակերպվել էր հանդիպում «Քայլ արա» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների, ինչպես նաև Գյումրիում շարժաման առաջնորդների հետ:
Իսկ ես, Նիկոլ, համաձայն չեմ…
Ձեր ելույթներում բազմիցս հնչել է, որ «այսուհետ չի լինելու միմյանց նկատմամբ ատելության և անհանդուրժողականության դրսևորումներ, լինելու է իրար լսելու, իրար աջակցելու, միմյանց նկատմամբ սիրո և հարգանքի մթնոլորտ»: Քաջ գիտակցելով այդ խոսքերի արժեքը և կարևորությունը, մեր երկրի առջև ծառացած թե՛ քաղաքական ու թե՛ տնտեսական խնդիրները, թե՛ խորհրդարանական ՀՀԿ խմբակցության բռնած հանուն ՀՀ «զիջողական», այլ ոչ ստիպված կամ պարտադրված դիրքորոշումը, և օգտվելով իմ՝ որպես ՀՀ շարքային քաղաքացու խոսքի իրավունքից, բարձրաձայնում եմ հետևյալը…
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ
Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանն ընտրեց ՀՀ վարչապետ: Խորհրդարանի 1/3-ի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Վովայի Փաշինյանին կողմ քվեարկեց 59 և դեմ՝ 42 պատգամավոր:
Ֆելիքս Ցոլակյանը քվեարկել է իր խղճի թելադրանքով
Հանրապետական պատգամավոր, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինչու է քվեարկել վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին:
Զոյա Թադևոսյան. «ՀՀԿ-ն պետք է լուծարվի և համարվի պետական անվտանգությանը սպառնացող կառույց»
Մարդասպանի թեկնածուն նվազագույնը պետք է մարդասպան լինի, կամ արյուն վաճառող: ՀՀԿ-ն պետք է լուծարվի և համարվի պետական անվտանգությանը սպառնացող կառույց: Անհապաղ: Սրանք դավադիր սրիկաներ են և ընդունակ են կրկին զավթելու իշխանությունը:
ՀՀԿ-ին լուծարելու հիմքերը անսահման են:
Փաշինյան․ «Ադրբեջանին պետք է բերել կառուցողական դաշտ»
«Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է և ագրեսիվ։ Եվ այն պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ Երևանը գրավելու մասին, մեր հիմնական խնդիրն է հետևողականորեն ուժեղացնել մեր բանակը, հետևողականորեն ուժեղացնել մեր բանակի մարտունակությունը, մարտական ոգին, հետևողականորեն բարձրացնել մեր հանրության ընդհանուր տրամադրությունը, և այդպիսով երկրի պաշտպանունակությունը։ Դա է ճանապարհը Ադրբեջանին բերելու կառուցողական դաշտ», — ասել է Փաշինյանը։
Մայիսի 1-ին հարյուր հազարավոր մարդիկ պետք է հեղեղեն Երեւանի փողոցները
Մարիոթ Արմենիա հյուրանոցում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Փաշինյանը նշել է, որ մայիսի 1-ին հարյուր հազարավոր քաղաքացիներ կլինեն Երևանի փողոցներում: Կոչ ենք անում մայիսի 1-ին, ժամը 8-ին լինել Երևանում և հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները, այդ թվում՝ ԱԺ հարակից փողոցները:
Թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյան
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ թողնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հայտարարությունը՝ ստորև.
Օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին՝ մեծ հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Ըստ վարչապետի, հանրահավաքը չափազանց կարևոր իրադարձություն է եւ յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է՝ ապագայի կայուն հիմքերը դնելու համար, և արդեն գործնականում ՀՀ-ի զարգացման մեկնարկը տալու համար և այն խնդիրների մասին խոսելու համար, որի հետ այս ընթացքում ՀՀ նոր կառավարությունը բախվել է: