ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիմ Քարդաշյանի եղբորը կդատեն

Գուլպաների դիզայներ եւ ռեալթի-շոուի աստղ Ռոբ Քարդաշյանը «Ինսթագրամ»-ում իր նախկին ընկերուհուն՝ Բլեկ Չայնիին, խայտառակ է արել՝ հրապարակելով նրա մերկ լուսանկարները: Ասում են, պատճառը՝ դավաճանությունն է:  Ռոբին զայրացրել է Բլեկի՝ ռեփեր Ռերրի Թրուի հետ գրկախառնված լուսանակները: Դրանից հետո հրապարակել է լուսանկարներ՝ հետեւյալ մակագրություններով.  «Ես 250 հազար դոլարի ոսկեղեն եմ գնել, իսկ այս կինը կորցրել է հարգանքը, եւ ինձ համար միեւնույն է», «Կրծքերի մեծացման համար ես վճարել եմ 100 հազար դոլար»:  Ռոբի վրեժի ծարավը սրանով չի հագեցել եւ նա տեղադրել է տեսանյութ, որտեղ Չայնան կրքոտ համբուվում է նոր սիրեկանի հետ: Մակագրությունում Ռոբը գրել է. «Երեխայի ծնունդից հետո, որ գեղեցիկ կազմվածք ունես, դրա համար ես 100 հազար եմ վճարել»:

Կալիֆորնիայի օրենքով, նման հրապարակումները որակվում են հանցագործություն եւ որպես պատիժ նախատեսված է 6-ամսյա ազատազրկում կամ մեծ չափի տուգանք: Դատապաշտպանները զգուշացրել են Ռոբին, որ նա հեռացնի հրապարակումները:

Սոցիալական ցանցերում շատերը քննադատել են Ռոբի արարքը՝ համարելով, որ դա տղամարդուն վայել արարք չէ: Մինչդեռ Բլեկ Չայնան իր էջում գրել է, որ Ռոբն իրեն միշտ այդպես է պահել, որ իր հանդեպ շատ վիրավորական ու արհամարհական վերաբերմունք է ունեցել: