ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանից 15 հայ գերի է վերադարձել, բոլորը Շիրակի մարզից են

Հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարությունն ու հրապարակել հայրենիք վերադարձած գերիներրի անունները:

Հայրենիք են վերադարձել՝

  1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի — Շիրակի մարզ
  2. Ասատրյան Գևորգ Նորայրի — Շիրակի մարզ
  3. Գասպարյան Գոռ Վահրամի — Շիրակի մարզ
  4. Ենգոյան Սիսակ Գրիշայի — Շիրակի մարզ
  5. Կարապետյան Յուրի Տիգրանի — Շիրակի մարզ
  6. Մահտեսյան Էդգար Վաչագանի — Շիրակի մարզ
  7. Մինասյան Արամ Գառնիկի — Շիրակի մարզ
  8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի — Շիրակի մարզ
  9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի — Շիրակի մարզ
  10. Պողոսյան Արմեն Եղիազարի — Շիրակի մարզ
  11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի — Շիրակի մարզ
  12. Սեֆիլյան Կամո Կարենի — Շիրակի մարզ
  13. Ասլանյան Եղիշ Հովհաննեսի — Շիրակի մարզ
  14. Գևորգյան Գրիգոր Գեորգիի — Շիրակի մարզ
  15. Մանուկյան Անդրանիկ Տիգրանի — Շիրակի մարզ

ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։

Լուսանկարը՝ sputnik.am-ի