Հայտարարություն
Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի « Ազատանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի «Կերպարվեստ» ( 5 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
_ դիմում ( Ձև 1 )
– 1 լուսանկար 3 X 4 չափի
_ բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)
_ անձը հաստատող փաստաթուղթ
_ «Հանրակրթության մասին » ՀՀ օրենքի 26–րդ հոդվածի 1–ին և 2-րդ մասերի համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
_ ինքնակենսագրություն ( Ձև 5)
_ այլ պետության քաղաքացիները՝ ՀՀ -ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
_ ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
_ հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր ( առկայության դեպքում)
_ որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 15.03.2024 թվականից մինչև 28. 03.2024 թվականը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00 –ից 15։00 –ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 3–ին, ժամը 14 00 –ին ՀՀ Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ Ախուրյան համայնք /բնակավայր Ազատան , փողոց 19, շենք 17 :
Տեղեկությունների համար զանգահարել 094121412։
Ազատանի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Հ․ Ոսկանյան