ՄՐՑՈՒՅԹ

Ազատանի միջնակարգ դպրոց

Հայտարարություն

Մրցույթ՝  ՀՀ  Շիրակի  մարզի  « Ազատանի միջնակարգ  դպրոց»  ՊՈԱԿ -ի  «Կերպարվեստ» ( 5 դասաժամ), «Ռուսաց  լեզու» ( 16 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի  համար:

Մրցույթն  անցկացվում է երկու  փուլով՝ թեստավորման  և հարցազրույցի:  Թեստավորման փուլն  անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մշակած   հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր  մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

_  դիմում ( Ձև  1 )

–  1  լուսանկար 3 X 4 չափի

_   բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)

_  անձը  հաստատող փաստաթուղթ

_  «Հանրակրթության մասին »  ՀՀ  օրենքի  26–րդ   հոդվածի  1–ին և 2-րդ մասերի      համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք  աշխատավայրից  և  աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)

_  ինքնակենսագրություն ( Ձև  5)

_  այլ  պետության քաղաքացիները՝  ՀՀ -ում աշխատելու իրավունքը հավաստող  փաստաթուղթ

_  ՀՀ  արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ

_  հրատարակված հոդվածների  ցանկ կամ գիտական կոչումը հավաստող  փաստաթղթեր ( առկայության  դեպքում)

_  որակավորման  տարակարգ ունենալու  դեպքում ՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի  կողմից  նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները  համեմատում է  պատճենների հետ և  բնօրինակները  վերադարձնում:  Եթե  ներկայացված փաստաթղթերի ցանկն  ամբողջական չէ  կամ  առկա են  թերություններ,  մասնակիցը կարող է մինչև  փաստաթղթերի  ընդունման ժամկետի ավարտը վերացնել  և համալրել  դրանք:

Փաստաթղթերն  ընդունվում  են  08.01.2024թվականից  մինչև 19. 01.2024 թվականը  ներառյալ, ամեն օր՝  ժամը 10։00 –ից  15։00 –ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ  աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի  կունենա  2024 թվականի հունվարի 26–ին, ժամը 14 00 –ին  ՀՀ Շիրակի  մարզի Ազատանի միջնակարգ  դպրոցում:

Հասցեն՝  ՀՀ Շիրակի  մարզ Ախուրյան համայնք /բնակավայր  Ազատան , փողոց  19,  շենք 17 :

Տեղեկությունների  համար  զանգահարել  094121412։

Ազատանի  միջնակարգ  դպրոցի  տնօրեն՝   Հ․ Ոսկանյան