ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ամուսինը լքել է, քամին՝ քշել, քաղաքապետարանը՝ հրաժարվել

[vc_row][vc_column width=”1/3″][vc_column_text][/vc_column_text][vc_single_image image=”1095″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1097″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1096″ img_size=”full” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]Ֆենյա Վարդանյանն իր երկու անչափահաս երեխաների հետ ապրում է ծանր սոցիալական պայմաններում: 30-ամյա մայրը` իր 8 և 11 տարեկան տղաների հետ բնակվում է Կարեն Դեմիրճյան 221 տնակային թաղամասի 264 տնակում, որը գտնվում է անմխիթար վիճակում: Ընդամենը մի քանի օր առաջ քամու պատճառով պոկվել է տնակի տանիքը և առաստաղը: Ֆենյա Վարդանյանը պատմում է, որ կարողացել էին միայն քամուց քշված թիթեղները մեծ դժվարությամբ կարկատել տանիքի վրա, իսկ վերանորոգման հնարավորություն չունեն: Այժմ տնակը բաց երկնքից բաժանում է ընդամենը մեկ քայքայված թիթեղ:

Ֆ.Վարդանյանը երեխաներին միայնակ է մեծացնում: Կնոջ խոսքով՝ ամուսինը երեք տարի առաջ լքել է իրենց և մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ու մինչ օրս ընտանիքին որևէ աջակցություն ցույց չի տալիս: «Մեր ամուսնությունն օրինական չի եղել, այսինքն՝ զագսավորված չենք, բայց նա ճանաչել է երեխաների հայրությունը: Երեք տարի է՝ ապրում է Մոսկվայում, մեզ հետ ընդհանրապես կապ չունի»,- ասում է նա:

Ֆենյա Վարդանյանը պատմում է, որ մինչև տնակ տեղափոխվելը բնակվել են ամուսնու ծնողների տանը, սակայն բնակարանի փոքր լինելու պատճառով տեղափոխվել են տնակ: Ընտանիքի միակ եկամուտը 29 հազար դրամ նպաստն է և «Ընտանիքն ընտանիքին» հոլանդական կազմակերպության կողմից յուրաքանչյուր ամիս վճարվող 14 եվրոն: Ֆենյա Վարդանյանը բնակարան ստանալու խնդրանքով դիմել է Գյումրու քաղաքապետարան և «Գյումրին առանց տնակների» բարեգործական հիմնադրամ, սակայն հուսադրող պատասխան չի ստացել:

«Քաղաքապետարան դիմեցի, որ տնակում եմ ապրում, օգնություն է պետք: Ասացին, որ մեզ օգնելու ծրագիր չունեն, քանի որ երեխաներս երկուսն են: Հիմնադրամում էլ դիմում գրեցի մեկ տարի առաջ, բայց մինչև հիմա պատասխան չկա»,- նշում է կինը:

ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ[/vc_column_text][/vc_column][/vc_row]